Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց


Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց

 

Հեղինակ. Հեղինակ

 


Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու  ուղեգիր նվաճեց

Կապանցի մարզիկ Լևոն Աղասյանի եռացատկում ունեցած հաջողությունների մասին վերջին օրերին մամուլում պարբերաբար խոսվում է: Հանդիպել մարզիկի հետ և զրուցել նրա ձեռքբերումների մասին չհաջողվեց. այս պահին Լևոնը արտերկրում է՝ուսումնամարզական հավաքների: Թե ինչի հասանք ու ինչ է սպասում առջևում,պարզաբանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզային ներկայացուցչության տնօրենը : Արշամ Սարգսյանը խոսքը սկսում է Լևոն Աղասյանի ձեռքբերումներից:
"Մայիսի 29-ին Արտաշատում կայացավ աթլետիկայի Հայաստանի առաջնությունը և ի ուրախություն բոլորիս,ես ուզում եմ շնորհավորել հասանք հզոր հաջողության:Մեր մարզից ունեցանք օլիմպիական խաղերի մասնակից:Լևոն Աղասյանը եռացատկ մրցաձևում 16մ 85սմ արդյունքով գրավեց առաջին տեղը:Եվ ձեռք բեևեց ուղեգիր "Ռիո-2016-ի"",-նշում է նա:

«Մինչ այս մարզի պատմության մեջ այսպիսի իրադարձություն չէր եղել,առաջին անգամ ունենք օլիմպիական խաղերի մասակից և դա Լևոնի ու նրա մարզիչ Արսեն Պետրոսյանի շնորհիվ»,-ընգծեց Արշամ Սարգսյանը: Վերջինս զուգահեռներ է տանում նախորդ օլիմպիական խաղերի հետ ու ընդգծում տարբերությունները՝այս անգամ Հայստանը ներկայանալու է առավել հզոր կազմով՝մասնակիցները 27 են: 4 ատլետների մեջ է կապանցի մարզիկը:
Լևոն Աղասյանը 2013թ-ին Իտալիայում կայացած հանդիպումների ժամանակ նույնպես բարձր նավճումների էր հասել՝արժանանալով Եվրոպայի ավագ տարիքի պատանիների չեմպիոնի կոչմանը :Եվ սա դեռ ամենը չէ:
Իսկ առջում մեր մարզիներին նոր մրցումներ են սպասում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզային ներկայացուցչությունում վստահ են՝արդյունքները բարձր կլինեն:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!