Հույս ունեմ, որ Սրբազանն ինձ չի մերժի և կնվիրի ինձ իր մեքենան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հույս ունեմ, որ Սրբազանն ինձ չի մերժի և կնվիրի ինձ իր մեքենան


Հույս ունեմ, որ Սրբազանն ինձ չի մերժի և կնվիրի ինձ իր մեքենան

 

Հեղինակ.

 

Հույս ունեմ, որ Սրբազանն ինձ չի մերժի և կնվիրի ինձ իր մեքենան


Այրարատյան Հայրապետական թեմի փոխառաջնորդ Նավասարդ եպս, Կճոյանը հայտարարել է, որ ԲԵՆԹԼԻ ավտոմեքենան իր համար շատ սովորական բան է, ինքն անգամ դրան կարևորություն չի տալիս: Ես հարգանքով եմ վերաբերում Սրբազանի նման դիրքորոշմանը և դիմում նրան.

,, Սրբազան Հայր, եթե Ձեզ համար մեքենան սովորական բան է, ապա շատ եմ խնդրում, որպես Աստծո ծառա և հոտին մշտապես աջակցող առաջնորդ, նվիրաբերեք այդ մեքենան ինձ, վաճառեմ և լուծեմ ընտանիքիս կեցության խնդիրները... Շատ եմ խնդրում, արեք այդ Աստվածահաճո գործը, ես միշտ կաղոթեմ Ձեր առողջության և մեծ սրտի համար...,,:

Հույս ունեմ, որ Սրբազանն անմիջապես կարձագանքի իմ խնդրանքին, կնվիրի ինձ իր մեքենան, որը նրա համար նյութական արժեք չէ, քանի որ, որպես եկեղեցու ազնիվ ու նվիրյալ սպասավոր, նա կգերադասի իր հոտի անդամներից մեկի բարօրությանը ստորադասել իր անձնական բարօրությունը...

FB օգտատեր:
Լևոն Մուտաֆյան

http://vemard.com/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!