19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին


19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին

 

Հեղինակ. Հեղինակ

 

19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին  Կապանցի 19 ընտանիքներ մասնակցեցին հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» 2016 –ի համայնքային փուլին։ Ամենամյա մրցույթը տարեցտարի մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց շրջանում, և ընտանիքների թվի ավելացումը դրա ապացույցն է։Գլխավոր մրցավար Դավիթ Դավթյանի խոսքով 3 նոր ընտանիքներ են այս տարի հայտ ներկայացրել։ Տարեցտարի մարզաձևերում փոփոխություններ են կատարվում ,օրինակ այս տարի երեք մրցաձևեր ավելի են բարդացվել։
19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին  Ընտանիքները ամենայն լրջությամբ են պատրաստվել։ Տան ամենափոքր անդամից սկսած, մարտական տրամադրված՝ պայքարում են։ Սոնա Մկրտչյանի ընտանիքը, այսպես ասած, մրցույթի հնաբնակներից է արդեն չորրորդ անգամ են մասնակցում։ Սպասված տոն է նրանց համար, այս անգամ մասնակցում են ամենակրտսեր որդու հետ։
Համայնքի «Լավագույն մարզական ընտանիք» տիտղոսը վիճարկող ընտնիքներից Զաքարյանները առաջին անգամ են մրցասպարեզում։ Ընտանիքի հոր՝ Կարենի խոսքով նախորդ տարիներին նույնպես ցանկացել են մասնակցել. երեխայի տարիքը թույլ չէր տալիս։
19-ը ընտանիքներից 12-ը մարզային փուլի ուղեգիր նվաճեցին
Անձրևային եղանակի պատճառով չհաջողվեց բաց դաշտում մրցումներ անցկացնել, ինչը ,մասնակիցների խոսքով որոշ անհարմարություններ ստեղծեց։ 4 տարիքային խմբերում ընտանիքները վեց մարզաձևերից չափեցին իրենց ուժերը։
Մարզային փուլի ուղեգիր են նվաճել 4 տարիքային խմբերում առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած ընտանիքները։








Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!