Մայրաքաղաքում Սյունիքը կներկայացնի Գորիսի համար 2 նախակրթարանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մայրաքաղաքում Սյունիքը կներկայացնի Գորիսի համար 2 նախակրթարանը


Մայրաքաղաքում Սյունիքը կներկայացնի Գորիսի համար 2 նախակրթարանը

 

Հեղինակ. Հեղինակ

 


Մայրաքաղաքում Սյունիքը կներկայացնի Գորիսի համար 2 նախակրթարանը

20 օր անց կրկին մեկ հարկի տակ են հավաքվել նախակրթարանների սաները, դաստիարակներն ու տնօրենները: Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող
«Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի մազրային փուլն էր. Ժյուրիի ո մրցավարների ուշադրության կենտրոնում են փոքրիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ճկունությունը: Մարզի ո՞ր քաղաքը կհաղթի ու մայրաքաղաք կմեկնի՝ Սյունիքի պատիվը պահելու:

«Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթը 2 տարվա պատմություն ունի: Այս ընթացքում տարբեր նախակրթարանների սաների հաջողվել է պատվավոր տեղեր զբաղեցնել: Հյուրերը մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ են, ծնողներ ու մանկավարժներ, իսկ մրցումների անցկացման պատասխանատուները՝ Կապանի մարմնամարզույթան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչները:

Կանոնները նույնն են, առաջադրանքն ու հանդիպման վայրը՝ նույնպես: Մնում էր հավաքվել ու կազմակերպված հանդես գալ: Հաշվի են առնվում վայրկյաններն ու միավորները.ինչքան քիչ ժամանակ ծախսվի, այնքան կմեծանա հաղթելու հավանականությունը:

Միավորները վերջնականապես հաշվարկվում են,իսկ այս ընթաքցում նախակրթարաների սաները հասցնում են լիցքաթափվել:
Մրցույթն ավարտվեց. հայտնի են հաղթող թիմերի անունները: Պատվավոր առաջին հարթակին կանգնեց Գորիսի համար 2 նախակրթարանը: Հենց այս թիմն էլ կմասնակցի մայրաքաղաքում կայանալիք հանրապետական փուլին: 2-րդ տեղում էր «ԶՊՄԿ» ՓԲԸ մանկապարտեզը, իսկ 3-րդը Կապանի համար 1 նախակրթարանն էր:
Հաղթողներն արժանացած պատվոգրերի, գավաթների ու նվերների:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!