Վրաստանում քննարկվում է մարիխուանայի օրինականացման հարցը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վրաստանում քննարկվում է մարիխուանայի օրինականացման հարցը


Վրաստանում քննարկվում է մարիխուանայի օրինականացման հարցը

 

Հեղինակ.

 

Վրաստանում քննարկվում է մարիխուանայի օրինականացման հարցը


Վրաստանի կառավարությունում քննարկումներ են ընթանում մարիխուանայի ապաքրեականացման հավանականության վերաբերյալ, քանի որ արգելքները, որոշ դեպքերում, վտանգ են ներկայացնում իրենց հակադարձ հետևանքներով, այսօր հայտարարել է աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոն:

«Թմրանյութերի ոլորտում մեխանիկական արգելքին հաճախ հաջորդում է հակադարձումը, այսինքն այլ ուղղությունների ուժեղացումը և զարգացումը և այլն: Սա թեմա է, որտեղ պետք է ունենալ մտածված ռազմավարություն, որի մասերից մեկը մարիխուանայի լեգալացումն է»,- հայտարարել է Սերգեենկոն մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա ասելով, ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ մարիխուանայի ապաքրեականացման թեման քննարկվել է, և որոշ պետություններ այդպիսի օրենք են ընդունել:

«Բայց այն փաստը, որ մենք հիմա այդ թեման քննարկում ենք, չի նշանակում, որ մի գեղեցիկ օր կարթնանանք և կտեսնենք, որ մարիխուանան վաճառվում է սուպերմարկետներում: Իհարկե, դա այդպես չէ և քննարկումները պետք է շարունակվեն»,- ասել է նախարարը:

Վրաստանի օրենսդրության համաձայն, թմրանյութի անօրինական պատրաստումը կամ այն սեփական կարիքների համար պահելը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքով կամ 1 տարի ազատազրկմամբ, տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!