Ավագանու արտահերթ նիստ Կապանում և ընդամենը մեկ հարց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ավագանու արտահերթ նիստ Կապանում և ընդամենը մեկ հարց


Ավագանու արտահերթ նիստ Կապանում և ընդամենը մեկ հարց

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ավագանու արտահերթ նիստ Կապանում և ընդամենը մեկ հարց

8 կողմ 2 ձեռնպահ. Կապանի համայնքի ավագանին արտահերթ նիստում հաստատեց՝ Կապանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը և օրվա կարգավորման ջրամբարները, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը որոշումը:: Ձեռնպահ քվեարկած ավագանու անդամ Վահե Դավթյանը, (նկարում), հարցին ,թե ինչու ձեռնպահ,այսպես պատասխանեց.
"Ուղղակի մտահոգվում ենք,որ էլ ավելի լավ լինի դրա համար էի ձեռնպահ:Կարծում ենք,որ լավ կլինի,ողջունելի կլինի բոլորի համար՝թե համայնքի և թե ազգաբնակչության",-նշեց ավագանու անդամը:
«Հանրապետության ողջ տարածքում գործող ջրամատակարարման ծառայություններ իրականացնող բոլոր կազմակերպությունները բերել մեկ իրավական կարգավիճակի:
Սա կառավարության 2014-17 թթ. ծագիրն է և վերաբերում է հանրապետության բոլոր մարզերին ու քաղաքներին՝Կապանը բացառություն չէ: Գործընթացն արդեն ավարտվում է: Կառավարության նպատակն է առավել արդյունավետ հսկել ոլորտը : Կկնքվի մեկ ընդհանուր վարձակալության պայմանագիր: Կառավարությունը հարյուր տոկոսով բաժնետեր է»,- ջրամատակարարման ծրագրից մեջբերեց Կապանի քաղաքապետը: Միաժամանակ խոսվեց նաև «Հայջրմուղկոյուղուն» վերաբերող նախորդ որոշումների մասին:

Ավագանին նախքան քվեարկելը հետաքրքրվեց՝արդյո՞ք այս դեպքում խմելու ջրի սակագինը չի փոխվի: « Բոլորի համար կգործի մեկ սակագին՝անկախ քաղաքից ու վայրից: Համայնքը մինչ այս էլ ի զորու չէր սակագին որոշելու կամ փոխելու»,-պատասխանեց Աշոտ Հայրապետյանը:
Կառավարության ծրագրով նախատեսվում է բարելավել բնակավայրերում ջրամատակարարման որակն ու տևողությունը: Ինչպես նշված է,»Քաղաքային և գյուղական համայքներում կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում իրականցնել:Կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»:
Մեր հարցին թե արդյո՞ք այսուհետ համայնքը կկարողանա թերությունների դեպքում «Հայջրմուղկոյուղի» դիմել , ազդել որոշումների կայացմանը, կարծիք հայտնել կամ բողոքի ձայն բարձրացնել, Աշոտ Հայրապետյանը պատասխանեց."Մեծ հաշվով այստեղ համայնքի միջամտությունը հասցված է մինիմումի:Միջամտությունը ես նկատի ունեմ կառավարության որոշմամբ պայմանավորված գործընթացների միասնական օպերատոր,միասնական սակագին: Մինչև հիմա կառավարության ենթակայության տակ գործում է 4 օպերատոր:Համայնքը երբևէ չի տնօրինել այդ համակարգերը,չի շահագործել: Դա տևել է ընդամենը մի քանի ամիս՝այն էլ կաթվածահար վիճակում՝ 98-99թթ. :99թ-ին արդեն իսկ հանձնվեց "Հայջրմուղկոյուղուն"անհատույց,սակայն անժամկետ",-պարզաբանեց Աշոտ Հայրապետյանը:

«Չկա ջրամատակարարման հին ու նոր ցանց, կա մեկ ցանց.դա նորն է»,-ընգծեց համայնքի ղեկավարը՝ավելացնելով՝պետությունը վարկ էր վերցրել, որի շնորհիվ էլ «Հայջրմուղկոյուղին» ներդրումներ է կատարել համայքներում: Կապանում հին ցանցից 10 տոկոս է մնացել: Ամբողջովին փոխվել է»:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!