Հայաստանից ոչխարի արտահանումն աճել է 47.5 անգամ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայաստանից ոչխարի արտահանումն աճել է 47.5 անգամ


Հայաստանից ոչխարի արտահանումն աճել է 47.5 անգամ

 

Հեղինակ.

 

Հայաստանից ոչխարի արտահանումն աճել է 47.5 անգամ



Մաքսային ծառայության տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվող ոչխարի գլխաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47.5 անգամ: Եթե 2012թ-ի առաջին երեք ամիսներին հանրապետությունից արտահանվել էր 400 գլուխ ոչխար, ապա այս տարի հունվար-մարտ ամիսներին արդեն 18 991 գլուխ ոչխար է արտահանվել:
Նշենք, որ Հայաստանից ոչխար ներմուծող երկրների շարքում առաջատարը դարձյալ Իրանն է: Արտահանված 18 991-ից 200 գլուխը արտահանվել է Վրաստան, մնացածը` ԻԻՀ:
Նշենք, որ Իրանի հետ կենդանի ոչխարի առեւտուրը մեր երկրում ընդամենը 5 տարվա պատմություն ունի: 2009 թվականին անսպասելիորեն մի քանի տասնյակ հազար գլուխ ոչխար Հայաստանից արտահանվեց Իրան: Հետագա տարիներին այս ապրանքատեսակի առեւտուրը պաշտոնական տվյալներով աստիճանաբար աճել է: Ծավալների ավելացմանը զուգընթաց աճել է նաեւ այդ ապրանքատեսակի մաքսային արժեքը:
Ըստ մաքսային վիճակագրության, 2010թ.-ին Հայաստանից արտահանվող մեկ ոչխարի մաքսային արժեքը կազմել է 98, 2011-ին`105, իսկ 2012-ին` 140 ԱՄՆ դոլար: Այս տարի արտահանված մեկ ոչխարի մաքսային արժեքը կազմել է արդեն 153 դոլար:
Թերեւս հենց այս պահանջարկի եւ գնի բարձրացումն է պատճառը, որ 2009թ-ից ի վեր հայաստանյան ներքին շուկայում ոչխարի մսի գինը գրեթե կրկնակի թանկացել է:

www.lragir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!