24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » 24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան


24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան

 

Հեղինակ. Հեղինակ

 

24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան24 տարի առաջ Կապանի Բաղաբերդ թաղամասում տեղադրված խաչքարը Արցախյան ազատամարտի հերոս նահատակների հիշատակին է նվիրված։ Զոհված ազատամարտիկ Սեյրան Բաղդասարյանի անունն է կրում, իսկ հենապատի հուշատախտակին էլ տեղ են գտել թաղամասի մյուս քաջորդիների անունները։

9 հայորդիների անունների կողքին ավելացավ նորը՝ ապրիլյան չորսօրյա պատերազմում զոհված՝ պահաստազորի ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանինը։ Ազատամարտիկ Սեյրան Բաղդասարյանի ընտանիքի անդամ դարձած Մակիչը ոչ միայն շարունակեց աներոջ հերոսական ուղին ,այլև դարձավ նրա բախտակիցը։
24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան
Բնակիչների համար ուխտատեղի դարձած վայրը՝ խաչքար -ցայտաղբյուրն ու հարակից տարածքը բարեկարգ տասնելու ցանկություն ունեցել էր հենց Արմեն Գասպարյանը։ Այսօր նրա մտադրությունը իրականություն դարձավ։ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ <<ԶՊՄԿ>> ՓԲԸ աջակցությամբ։

Արմեն Գասպարյանի մահվան 40-րդ օրը այստեղ էին համախմբվել նրա հարազատները մարտական ընկերները մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Խաչքարը զարդարվեց թարմ ծաղիկներով։
24 տարի անց խաչքար -հուշատախտակին նոր անուն ավելացավ՝ Արմեն Գասպարյան

Հայրենիքի համար օրհասական պահին կրկին զենք վերցրած Արմեն Գասպարյանի և մյուս հայորդների սխրանքը անմահ է։ Այս գիտակցումով էին ներկաները մոտենում խաչքարին , մի –մի բուռ ջուր խմում ։


















Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031