Նոսրանում են վետերանների շարքերը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոսրանում են վետերանների շարքերը


Նոսրանում են վետերանների շարքերը

 

Հեղինակ.

 

Նոսրանում են վետերանների շարքերը


Հայաստանի հարավային սահմանում Հայենական մեծ պատերազմին մասնակցած վետարաններից ընդամենը վեցն են մնացել շարքում։ Նրանք զինվորի պարտաճանաչությամբ հեթական անգամ եկել էին նշելու հաղթանակի տոն։ Խնամքով պահպանված կոստյումները՝ զարդարված մեդալներով ,որոնք մի ամբողջ կյանքի պատմությունն են վկայում, վետերաններին տոնական տեսք էին հաղորդել։ Անուշավան պապիկը ճիշտ է, փոքր-ինչ դժվարությամբ է քայլում ,լսողությունն էլ արդեն առաջվանը չէ ,բայց չի տրտնջում։Մայիսի 9ին առավոտվանից շտապել էր հրապարակ մասնակիցը լինելու համազգային տոնին։

1935 թվականին Անուշավան պապը զորակոչվել է բանակ,իսկ 1941թ-ին Բրեստում զենքը ձեռքին հայտնվել առաջին գծում ։ Ասում է կորցրած մարտական ընկերի արյան գնով ձեռք բերված հաղթանակը թանկ է իր համար ,իսկ թե ինչնպես է ինքը ողջ մնացել միայն աստված գիտի։ Անուշավան պապի համաքաղաքացի Միլիտոս պապին պատերզմում վստահվել էր ամենապատասխանատու գործը՝ հետախույզ էր։ 1942 թվականից մարտի դաշտում էր 45-ին արդեն վերադարձել էր։

Միլիտոս պապը 6 ամիս սովորել է հետախույզի մասնագիտությանը տիրապետելու համար։ Ասում է առաջին հերթին պետք է կարողանաս իմանալ, թե թշնամին ինչ ուժ ունի։ Որպես փորձառու հետախույզ նա մասնագիտական խստությամբ էր հետևում Ագարակի զորամասի զինվորների ցուցադրական ելույթներին ։ Դեռ պարապելու տեղ ունեն,- ասում է ։
Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!