Կապանցի թենիսիստները սուպերգավաթներ են նվաճել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի թենիսիստները սուպերգավաթներ են նվաճել


Կապանցի թենիսիստները սուպերգավաթներ են նվաճել

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանցի թենիսիստները  սուպերգավաթներ են նվաճել


Սյուզաննա Միրաքյանի սուպերգավաթն է. պահարանի վերևում ՝մյուս գավաթի կողքին. իր տեղն է զբաղեցրել օրեր առաջ :Հայացք նետելիս հիշեցնում է հերթական հաղթանակի մասին.կրկին սեղանի թենիսից : Այս անգամ ՝ 2-րդ կարգի: Կարևորը ՝ Կապանի պատիվը բաձր է պահել: «Առաջինը լինելուն փոքր-ինչ խանգարեց լարվածությունը»,-ասում է: Օրն առանց թենիսի չի պատկերացնում.աշխատանք , հետո արդեն թենիս:

Շուշիի ազատագրմանը նվիրված հաշմանդամ անձանց սեղանի թենիսի սուպերգավաթի մրցաշարը կայացել է օրերս մայրաքաղաքում: Հայաստանի տարբեր անկյուններից «Դինամո» մարզադաշտ էին ժամանել 18 մարզիկներ:Մրցակցությունը մեծ էր: Կապանը ներկայացնում էր «Ողջի» ՀԿ-ը: Սյուզաննան սյունեցի մարզուհիներից մեկն էր:
Կապանցի թենիսիստները  սուպերգավաթներ են նվաճել

Անդրանիկ Մկրտչյանը ևս օրերս է վերադարձել մայրաքաղաքից : Հիշողություններով դեռ «Դինամոյում» է՝ սեղանի թենիսի սուպերգավաթի մրցաշարում: Նա ևս դատարկաձեռն չի վերադարձել. գավաթ 3-րդ կարգի համար:Ասում է՝ այս պայքարը առանձնանում է,քանի որ Շուշիի ազատագրմանն էր նվիրված:

Գավաթն ու մեդալը միակ մրցանակները չեն,որ ստացան Սյուզաննան ու Անդրանիկը: Մրցաշարի հովանավորները հաղթողների համար անակնկալներ էին պատրաստել՝ « ՀէՑ» ՓԲԸ –ի տնօրինության ու արհեստակցական կազմակերպության կողմից 1-3-րդ տեղերին արժանացած մասնակիցներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին: Նրանց մեջ են նաև մեր տեսանյութի հերոսները: Իսկ առջևում նորանոր առաջնություններ են, որոնց արդեն սկսել են նախապատրստվել:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!