Մայիսի 4-ին` ցիկլոնի անցում, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մայիսի 4-ին` ցիկլոնի անցում, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ


Մայիսի 4-ին` ցիկլոնի անցում, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ

 

Հեղինակ. Հեղինակ

 

Մայիսի 4-ին` ցիկլոնի անցում, առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ
Հատկապես մայիսի 4-ին եղանակը Հայաստանում պայմանավորված է լինելու ցիկլոնի անցմամբ, իսկ առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ կնկատվի մայիսի 5-ից, երբ հանրապետության տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ին կբարձրանա մոտ 4-6 աստիճանով: Եթե Երևանում մինչև մայիսի 5-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվելու է մինչև +20...+22 աստիճանի սահմաններում, ապա արդեն մայիսի 7-ին ջերմաստիճանը կհասնի +26...+28-ի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Մայիսի առաջին տասնօրյակում սպասվում է անկայուն եղանակային ռեժիմ: Հատկապես երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, մեծ է նաև կարկտի հավանականությունը: Ամպրոպների ժամանակ պետք է սպասել նաև քամու ուժգնացման 15-20մ/վրկ:
My Webpage
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!