ՊՆ աշխատակիցների BMW-ն մոտ 30 մետր գլորվել է ձորը. կա զոհ, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՊՆ աշխատակիցների BMW-ն մոտ 30 մետր գլորվել է ձորը. կա զոհ, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է


ՊՆ աշխատակիցների BMW-ն մոտ 30 մետր գլորվել է ձորը. կա զոհ, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

 

Հեղինակ.

 

ՊՆ աշխատակիցների BMW-ն մոտ 30 մետր գլորվել է ձորը. կա զոհ, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է


Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 01 ԼՏ 450 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գորիս քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա` 43-ամյա Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան` 49-ամյա Վ. Մարգարյանի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:

news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!