Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում մեծ ցնծությամբ տոնեցին մայիսյան հաղթանակները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում մեծ ցնծությամբ տոնեցին մայիսյան հաղթանակները


Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում մեծ ցնծությամբ տոնեցին մայիսյան հաղթանակները

 

Հեղինակ.

 

Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում  մեծ ցնծությամբ տոնեցին  մայիսյան հաղթանակները


Մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է։Հայաստանի ամենահարավային գծում՝ Ագարակում, հաղթանակի ու բերկրալի խաղաղության տոնը մեծ ցնծության էր վերածվել։ Քաղաքի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր,օրվա հերոսները՝ վետերանները և Ագարակում տեղակայված զորամասի զինվորները իրենց պատվավոր տեղերն էին զբաղեցրել ։ Փողային նվագախմբի հնչյունները ազդարարեցին հանդիսավոր հանրահավաքի սկիզբը։

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի այլև Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը։ Այդ 2 հաղթանակների կարևորությունը զորամասի հրամանատար,գնդապետ Ռաֆիկ Բեգլարյանը առանձին -առաձին ներկայացրեց ՝մատնանշելով յուրաքանչյուրի նշանակությունը։

Հայ ժողովուրդը ուր էլ, որ լինի յուրաքանչյուր մայիսին տոնում է հիշարժան հաղթակների օրը։Հանրապետության հարավային սահմանները անառիկորեն հսկող ագարակիցին լավ է գիտակցում իր ուսերին դրված պատասխանատվությունը։ Իսկ երկրի բարեկեցության երաշխիքը կայուն ու մարտունակ բանակ ունենալն է. ասում է Մխիթար Զաքարյանը ։
Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում  մեծ ցնծությամբ տոնեցին  մայիսյան հաղթանակները
Պատմական հաղթանակների արժեքը կրողը այսօրվա զինվորն է։Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տված պատանիները զինվորական համազգեստը արժանապատվությամբ են կրում։ Պատրաստ են հարկ եղած դեպքում շարունակելու մայիսյան հաղթանակների շղթան։

Հայ զինվորը արդեն 19 տարի է թշնամու խարդախ ոտնձգություններից պաշտպանում է հայրենիքի սահմանները։ Երկրի հարավային սահմանագծում հարյուրավոր երիատասարդներ , որոնք հանձն են առել սահմանը պահելու պատասխանատվությունը, հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձերի առթիվ զորամասի հրամանատարի կողմից արժանացան պատվոգրերի,շնորհակալական նամակների,կոչումների,շնորհակալագրերի ,կրծքանշաների, լրացուցիչ արձակուրդների ։

Պարգևատրումներից հետո հրապարակը հետախուզական վաշտի տղաներինն էր։ Նրանք ցուցադրական ելույթներով ապացուցեցին իրենց մարտունակությունն ու զենքին տիրապետելու հմտությունները։

Ագարակի զորամասի հետ միասին հանրապետության հարավային սահմանները հսկում են նաև Մեղրու սահմանապահ զորքերը։ Փոխգործակցության ,համատեղ ծառայությունը հաջող իրականացնելու համար հրամանատար Անատոլի Շադրինին Ռաֆիկ Բեգլարյանը պատվոգիր հանձնեց։

Զինծառայողները ,քաղաքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին բաղձալի հաղթանակները մեզ պարգևած նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ագարակցիները այսօր հնարավորություն ունեին նաև տեսնելու ռազմական սպառազինության որոշակի զենքեր։ Հենց հրապարակի կենտրոնում դրանք ցուցադրության էին ներկայացվել։
Հայաստանի հարավային սահմանում՝ Ագարակում  մեծ ցնծությամբ տոնեցին  մայիսյան հաղթանակները
Մեծ հատքրքրությամբ ու ոգևեությամբ հայոց բանակի ապագա զինվորները մոտենում էին ,փորձարկում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրանում զինվորական բորշն ու մյուս ուտեստները ախորժակով ճաշակեցին մեծ հայրենականի վետարաններն ու հայոց բանակի զինվորները ՝ բաժակ բարձրացնելով ի փառս հաղթանակի ու խաղաղության ։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!