Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում


Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

 

Հեղինակ.

 

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում


Տարիքն առած, սակայն եռանդուն այս ծերունիներն այսօր էլ ջահել օրերի պես վառվող աչքերով են հիշում իրենց հաղթական անցյալը։ Հետադարձ հայացքով վերհիշում ենք. Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում , Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, և անգամ 451թ-ի Ավարայրի ճակատամարտ։ Այս բոլոր մարտերն օրացույցում կարմիրով ամրագրել են մայիս ամսվա հաղթարշավը։ Այսօր հերոսական հաղթանակների շունչը տարածվեց նաև մարզկենտրոն Կապանում։ Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված բնակիչներին և վետերաններին ողջունեց քաղաքում տեղակայված 54 122 զորամասի փողային նվագախումբը։ Մեծ խանդավառություն ու կրակ կար ծերունի վետերանների աչքերում, երաժշտության թելադրանքով նրանք կրկին անցյալում էին։

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում


Դեպի հաղթանակ տանող ճանապարհի մասին երկար կարելի է խոսել, ասում է Վոլոդյա պապը, բայց այն ամենն ինչ այդ ճամփին կորցրել, գտել, զգացել են իրենք՝ այդ հաղթանակը կերտողները՝ անմեկնելի է։ Պատերազմին մասնակից յուրաքանչյուր մարդ միմիայն խաղաղություն է տենչում և խաղաղություն է մաղթում բոլորին։

Մելանյա Գևորգյանն ու Ժաննա Մարգարյանը 1993թ-ից են զինվորական ծառայության մեջ։ Ինչպես Մեծ Հայրենականին իրենց հայրերն ու պապերն են զենքը ձեռքներին մարտի դուրս եկել, այնպես էլ նրանք, կին լինելով, առանց երկմտելու զինվորական գործն են ընտրել և Արցախյան պատերազմի հաղթանակներում իրենց ներդրումն ունեցել։

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Սամվել Պողոսյանը Արցախյան ազատամարտի Հրետանու զորամասի հրամանատարն է եղել։ Մահ ու արյուն տեսած այս մարդը ևս պատգամեց, որ ոչ ոք, երբեք պատերազմի սարսափը չզգա։

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Գարեգին Նժդեհի հրապարակի հավաքին քաղաքի 54 122 զորամասի զինծառայողները ցուցադրական զորավարժություններ կատարեցին՝ գրավելով մարզպետարանի շենքն ու գերելով այնտեղ պատսպարված պայմանական թշնամուն։ Ցուցադրությունից հետո տեղական իշխանությունների ներկայացուցիչները , վետերաններն ու բնակիչները բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր , ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմը խորհրդանշող Մոր և Այրու հուշարձանի առաջ վառվող կրակի մոտ , Արցախյան պատերազմի ազատամարտիկների շիրիմներին, անհայտ զինվորի հիշատակին նվիրված հուշարձանին։ Բաղաբուրջից վերադառնալով քաղաքի կենտրոն՝ ծաղիկներ դրեցին նաև Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի արձանին։ Այս արարողություններից հետո Կապանի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնի հրապարակում սկսվեց տոնական համերգը։ Կենտրոնի և քաղաքի երաժշտական դպրոցների սաները կատարեցին մայիսյան հաղթանակներին նվիրված երգեր։

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում
Մայիսի 9-ը մարզկենտրոն Կապանում

Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!