Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգ Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգ Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում


Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգ Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում

 

Հեղինակ.

 

Երեկ Կապանի Մշակույթի կենտրոնի բակում հավաքված վետերանները տոնական տեսքով՝ շքանշաններով , սրտատրոփ սպասում էին մայիսյան հաղթանակներին նվիրված համերգին։ Հպարտություն և անսահման բարություն էին արտահայտում կյանք ու պատերազմ տեսած հերոսների աչքերը։ Իսկ Կապանի փողային նվագախմբի կատարումները մշակույթի կենտորնի բակում հիշողություններ էին արթնացնում և ստիպում ևս մեկ անգամ վերապրել անցածը։ Տոնական ողջույնի խոսքով էլ սկսվեց համերգը դահլիճում։

Այնուհետև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց ներկաներին Շուշիի հաղթանակի առթիվ, Երկրապահներին՝ նվիրվածության ու քաջության համար, հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին՝ հաղթանակի։

Կապանի քաղաքապետը նաև շնորակալագրեր հանձնեց օրվա հերոսներին հայրենիքի մատուցած ծառայության ու բարեխիղճ աշխատանքի համար։ Ինտերշում—
Տոնական կատարումներով հանդես եկան երաժշտական դպրոցների,արվեստի պետական քոլեջի մանկավարժները,երաժիշտները,երգիչները։ Հնչեցին ժողգործիքային ստեղծագործություններ։Իսկ պաստառի վրա ցուցադրվեցին պատերազմական գործողությունների մասին պատմող տեսանյութից հատվածներ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!