Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճեց "Միկան"
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճեց "Միկան"


Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճեց "Միկան"

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճեց "Միկան"


Ֆուտբոլը անկանխատեսելի է։ Այդ միտքը մեկ անգամ ևս ապացուցվեց գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Գանձասար Կապան»-«Միկա» պատասխան խաղում։ Առաջինում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթանակ էին տարել Գանձասար-Կապանի ֆուտբոլիստները,որոնք , բնականաբար , որոշակի առավելություն ունեին։ Սակայն հանդիպումն ընթացավ բոլորովին այլ հունով ։ «Միկա»-ի ֆուտբոլիստները գոլ խփեցին, և երկու խաղերի արդյունքով հաշիվը հավասարվեց 1-1։ Տանտերերի ջանքները արդյունք չտվին։ Խաղի հիմնական ժամանակը ի հայտ չբերեց հաղթողի։ Տրվեց 30 րոպե լրացուցիչ ժամանակ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։ Գործը հասավ 11 մետրանոց տուգանային հարվածներին։ Այստեղ ավելի դիպուկ գտնվեց «Միկան», որն էլ դուրս եկավ գավաթի խաղարկության եզարփակիչ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!