Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)


Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)

 

Հեղինակ.

 

Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)


Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները, եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը: Մանրամասները` ձայնագրությունում:



http://maxinfo.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!