Օդային տագնապի լուրը ապատեղեկատվություն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Օդային տագնապի լուրը ապատեղեկատվություն է


Օդային տագնապի լուրը ապատեղեկատվություն է

 

Հեղինակ. Հեղինակ

 

Օդային տագնապի լուրը ապատեղեկատվություն է

Երեկվանից Կապանում լուրեր են պտտվում ուսումնական օդային տագնապի վերաբերյալ: Անգամ որոշ նախակրթարաններում և հաստատություններում մարդկանց տեղեկացվել է,որ դա կարվի փորձնական, խուճապի չմատնվել: Մարդկանց մի մասն էլ արդեն նույնիսկ սկսել է խոսել՝իբր օդային տագնապը ցածր լսել են: Այդ մասին են խոսում նաև Քաջարանում: Բնակիչները զանգահարում են Սյունիքի մարզային փրկարարական վարչություն՝ՃԿԿ-ն: 2 օր է՝ արդեն կապանցիներին այդ հարցն է հետաքրքրում՝օդային տագնապ լինելու՞ է,թե՞ ոչ կամ ի՞նչ պետք է անեն: Մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը շտապում է հանգստացնել ժողովրդին՝ այս ամենը ապատեղեկատվություն է:
" Չգիտենք որտեղից էդ խուճապը քաղաքցիների մեջ:Ես հավաստիացնում եմ՝ներկայիս պահին ոչ մեկը նման միջոցառումներ չի նախապատրաստում:Օդային տագնապ լինելու դեպքում համապատասխան կարգով կտեղեկացնենք ղեկավարական կազմին, համապատասխան ծառայություններին",-ասում է Բագրատ Զաքարյանը :

«Խուճապի չպետք է մատնվել»,-նշեց Բագրատ Զաքարյանը՝ հավելելով՝ օդային տագնապի լուրը հարկ եղած դեպքում կհաղորդի փրկարարական վարչությունը:
Քաղպաշտպանության մշակած ծրագրերը կան,բնակչությունը այս մասին իրազեկված է,իսկ դպրոցներում և նախակրթարաններում բազմիցս տարբեր թեմաներով ուսումնավարժանքներ են անցկացվել:Ինչ վերաբերում է ապաստարաններին, նկուղային հարկերում գտնվող սեփական և ոչ սեփական տարածքները անհրաժեշտության դեպքում կծառայեն մարդկանց պաշտպանելու նպատակին: «Համայնքների ղեկավարների հետ համագործակցում ենք, այս հարցի շուրջ զրուցել ենք»,-ասում է Բագրատ Զաքարյանը, Ոչ ոք իրավունք չունի սեփական խանութը կամ պահոցը չբացել բնակչության առջև: Հրահնագը կա»,-նշեց պատասխանատուն:
Ծառայությունում աշխատում են ինչպես միշտ ,սակայն առավել զգոն և հետևելով սահմանին տիրող իրավիճակին:Հրշեջ փրկարարական ջոկատների անդամները ևս միացել են նախաձեռնությանը՝ սննդով ու առաջին անհրաժեշտության փաթեթները հասցվել են քաղաքապետարան:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!