Կապանի փողոցներով զբոսնող անասունների տերերը այսուհետ կտուգանվեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի փողոցներով զբոսնող անասունների տերերը այսուհետ կտուգանվեն


Կապանի փողոցներով զբոսնող անասունների տերերը այսուհետ կտուգանվեն

 

Հեղինակ.

 

Կապանի փողոցներով զբոսնող   անասունների տերերը   այսուհետ  կտուգանվեն


Քաղաքը ավելի գեղեցիկ,կանաչապատ ու մաքուր տեսնելուն են ուղղված Կապանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումները։ «Ծառատունկը, փողոցների մաքրման աշխատանքները ու չնախատեսված վայրերում աղբ չթափելու զգուշացումները.այս ամենը կատարվում է կապանցիներիս համար»,պարբերաբար կրկնւոմ են կազմակերպիչները։ Այս անգամ քաղաքապետարանի զգուշացումը վերաբերում է անասնատերերին։ Գաղտնիք չէ՝ մարզպետարանի բակում կամ այլ կենտրոնական հատվածներում հաճախ ենք հանդիպում արածող կովերի,ձիերի և այլն։ Անգամ երևույթը դադարեցրել է զարմանացնել։

Այսինքն քաղաքի կենտրոնական հատվածներում դպրոցների, մանկապարտեզների բակերում կամ այգիներում պատահաբար հայտնված անասունների տերերը պետք է տուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով ։Նման գրությամբ հիշեցման թերթիկներ են ուղարկվելու համայնքի թվով 300 անասնատերերի։ Որոնք էլ այսուհետ պետք է առավել զգոն լինեն ու կենդանիներին բաց չթողնեն ուր պատահի։ « Ի վերջո հսկայական գումարներ են ծախսվում քաղաքը բարեկարգելու համար», ասում է Ավետիք Համբարձումյանը։ Այս որոշումը կսթափեցնի նրանց։

«Հյուրեր են գալիս քաղաք ու զարմանում, ինչպես թե փողոցներով կովեր ու ձիեր են քայլում, շուտով քաղաքապետարանի այգու կանաչապատման աշխատանքները կավարտվեն և այն բոլորովին նոր տեսք կստանա։ Ցանկալի է,որ ծախսված գումարներն ու չարչարանքները մի քանի օրում ջուրը չընկնեն»,ասում է քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!