Դեպրեսիա է սկսվե՞լ: Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ օգնություն ցուցաբերել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դեպրեսիա է սկսվե՞լ: Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ օգնություն ցուցաբերել


Դեպրեսիա է սկսվե՞լ: Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ օգնություն ցուցաբերել

 

Հեղինակ.

 

Դեպրեսիա է սկսվե՞լ: Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ օգնություն ցուցաբերել


Եթե դեպրեսիայի մեջ ես կամ ուղղակի այնպես է պատահել, որ վատ տրամադրություն ունես, ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ հոգեբանական օգնություն ցուցաբերել:

Մեզանից յուրաքանչյուրի կյանքը բաղկացած է վերելքներից և անկումներից: Կոնֆլիկտներ, անհաջողություններ, հիվանդություններ, կորուստներ, հարաբերությունների ընդհատում և այլն. սրանք բոլորը մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում, որոնց մենք հաճախ պատասխանում ենք տխրությամբ, ճնշվածությամբ, վատ տրամադրությամբ: Դեպրեսիայի և վատ տրամադրության միջև տարբերությունը բավականին զգալի է: Վատ տրամադրությունը, որպես կանոն, կարճատև է, և մարդկանց մեծամասնությունը դրա հետևանքով չի կորցնում հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և կարողանում է ադեկվատ գնահատական տալ ուրիշներին և կյանքի դրական պահերին:

Տրամադրության անկում

Եթե ձեզ անհանգստացնում է տրամադրության անկումը, ապա պետք է նկատի ունենալ, որ այն, ավելի հաճախ, կապված է որևէ իրավիճակի հետ և ունի իր պատճառն արտաքին կամ ներքին ակտուալ հանգամանքներում: Դրա համար, հանգիստ վերլուծելով իրավիճակը, կարելի է փորձել հասկանալ, թե ի՞նչն է առաջացրել այդ տրամադրությունը և ինչո՞ւ, այնուհետև ուղղել ուժերն այդ խնդրի լուծմանը: Դա կարող է լինել ինչպես արտաքին իրավիճակ, այնպես էլ որևէ միտք կամ ֆիզիկական զգացողություն: Դրա հետ մեկտեղ, բայց ոչ դրա փոխարեն, կարելի է զբաղվե նրանով, ինչը հաճույք է պատճառում, եթե իրավիճակը թույլ է տալիս:

Սրա հետ կապված անգամ գոյություն ունի 320 գործողություններից բաղկացած հատուկ ցուցակ, որը կազմել են ամերիկացի հոգեբանները: Ցուցակում ընդգրկվել են բոլոր այն գործողությունները, որոնք հաճույք են պատճառում` սկսած նոր ծանոթություններից և շոփինգից, վերջացրած երաժշտական գործիքների վրա նվագելով ու գիրք գրելով: Այստեղ պետք է հաշվի առնել, որ մարդիկ հաճախ հակված են գերագնահատելու զվարճությունների պասիվ ձևերը, ինչպես, օրինակ, հեռուստացույցը, որոնք կարող են հաճույք պատճառել, իսկ երբեմն էլ` ոգեշնչել, բայց դրանք ավելի նվազ կերպով են կլանում մարդուն, որն էլ բերում է հիասթափության: Մարդուն իրական հաճույք և բավարարում պատճառում են այն գործունեության տեսակները, որոնք ենթադրում են ակտիվ անհատական մասնակցություն:

Դեպրեսիա

Եթե խոսում ենք դեպրեսիայի մասին, ապա պետք նշել, որ այն ավելի շատ բնական ռեակցիա է անհաջողությանն ու կորուստներին, այն ավելի խորն է և ավելի լուրջ կերպով է սկսում քայքայել օրգանիզմն ու հոգեկան աշխարհը, և անմասն չի մնում մարդու կյանքի ոչ մի բնագավառ: Դեպրեսիան մի վիճակ է, որի ժամանակ մարդը բառացիորեն սուզվում է նեգատիվ էմոցիաների մեջ: Այն ծայրաստիճան ճնշվածություն է, ապատիա, ցանկությունների բացարձակ բացակայություն:
Դեպրեսիայի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ մարդը սկսում է բացասաբար ընկալել այն ամենն ինչ կապված է իր կյանքի հետ, իր ապագայի նկատմամբ ձեռք է բերում պեսիմիստական վերաբերմունք, ապագան սկսվում է երևալ որպես անվերջանալի տառապանքների շարք: Բացի սա, դեպրեսիայի ժամանակ մարդն իրեն զգում է անպիտան ու ոչ մեկին չպետքական մեկը: Կան դեպրեսիայի տարբեր տեսակներ, տարբեր դրսևորումներ, և յուրաքանչյուր մարդ ապրում է դեպրեսիան յուրովի:

Դեպրեսիայի ինքնուրույն հաղթահարումը կարելի է սկսել սեփական տրամադրությանն ամեն օր հետևելով: Կարելի է օրագրի նման մի բան վարել` գնահատելով սեփական տրամադրությունն ու գրառելով օրվա իրադարձություններն ու ծագած մտքերը: Այդպես հնարավորություն կլինի ֆիքսել տրամադրության անկումների հաջորդականությունը կամ հստակ կապը որոշ իրադարձությունների և ձեր տրամադրության միջև: Սա էլ հնարավորություն կտա կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա, որոնք հանգեցնում են այդ վիճակին: Այս ամենին զուգահեռ, կարևոր է ֆիզիկական ակտիվության և հարաբերությունների պահպանումն ընկերների ու հարազատների հետ:

Սակայն, եթե ինքն իրեն ցուցաբերված օգնությունը դեպրեսիայի հաղթահարման գործում չի հանգեցնում նպատակի իրագործմանը, ապա պետք է դիմել մասնագետի: Մասնագիտական օգնությունը կարևոր է նաև խորը ապրումների ժամանակ, երբ զգալի կերպով անկում է ապրում աշխատունակությունը, փչանում են հարաբերությունները:

Ամեն դեպքում, թեև դեպրեսիայի դեմ կախարդական միջոցներ գոյություն չունեն և կարիք կա, որպեսզի մարդն ինքն էլ ջանքեր գործադրի այն հաղթահարելու համար, պետք է հիշել, որ հաջողությամբ հաղթահարել դեպրեսիան հնարավոր է:

Psymag.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!