ԿԽՄԿ-ն կզբաղվի անհայտ կորած անձանց հարցով
Subscribe by RSS or Email


ԿԽՄԿ-ն կզբաղվի անհայտ կորած անձանց հարցով

 

Հեղինակ.

 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նշվել է, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:

Կարոլին Դույեզին իր հերթին նշել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաեւ համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակում միջոցներ ձեռնարկել` անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման եւ զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի տվյալների՝ շփման գծում վերջին օրերին ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 26 անհայտ կորած:

Источник: www.mediamax.am

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!