Ստեփանակերտը ռմբահարելու փորձի դեպքում ՊԲ-ն կարձագանքի անհամաչափ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ստեփանակերտը ռմբահարելու փորձի դեպքում ՊԲ-ն կարձագանքի անհամաչափ


Ստեփանակերտը ռմբահարելու փորձի դեպքում ՊԲ-ն կարձագանքի անհամաչափ

 

Հեղինակ.

 

ԼՂՀ Պաշտանության բանակը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել սեփական զինանոցում կուտակված ТОС 1 «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա:

«Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսեւորեցին դիրքային մարտերում, այլեւ գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա եւ տասնյակների հասնող կենդանի ուժ: Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի եւ մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ»,- հայտարարել են ԼՂՀ ՊԲ-ում:

Источник: www.mediamax.am

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!