671 աշակերտներից մոտ 100-ը հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » 671 աշակերտներից մոտ 100-ը հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին


671 աշակերտներից մոտ 100-ը հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

671 աշակերտներից մոտ 100-ը հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին
Փետրվարի 20-ից սկիզբ առած դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը մոտեցավ տրամաբանական ավարտին։ Նախնական զինվորական պատրաստություն առարկան վերջինն էր ,որից աշակերտները ստուգեցին իրենց գիտելիքները։ 4 տասնյակ դպրոցականներ մասնակցեցին օլիմպիադային .նախորդ տարիների համեմատ առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։
Թեստում ընդգրկված բոլոր 20 հարցերին մեղրեցի Նարեկ Բաղդասարյանը պատասխանել է ,չնայած համոզված է , որ սխալներ կլինեն։ «Առաջադրանքները այնքան էլ դյուրին չէին»,- ասում է ։Նախապես պատրաստվել էր , կրկնել էր 8-րդ և 9-րդ դասարանների դասագրքերը։

Ընդհանուր առմամբ ,16 առարկաներից անցկացված օլիմպիադայի ընթացքից մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը գոհ է։ «Կազմակերպական ոչ մի խնդիր չի եղել,- վստահեցնում է Հովիկ Ալեքսանյանը,- թե տեղափոխության ,թե գիշերակացի հարցերը լուծվել են մարզպետի աջակցությամբ»։ 6 առարկաներից անցկացված օնլայն օլիմպիադաները նախարարության կողմից են իրականացվել ։
671 աշակերտներից մոտ 100-ը հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին
Օլիմպիադաների անցկացման անհրաժեշտության ու կարևորության մասին խոսելիս վարչության պետը ընդգծում է այս տարի ունեցած առաջընթացը։ Եթե նախորդ տարի մարզի աշակերտները մաթեմատիկա առարկայից վատ ցուցանիշներ էին արձանագրում, և դա հետընթաց կարելի է համարել, ,ապա, ըստ նրա, այս տարի հաջողություններ կան։

Մարտի 13-ից կմեկնարկի դպրոցականների առարկայական օլմպիադայի հանրապետական փուլը։ Առաջինը մաթեմատիկա առարկայից երեխաները կստուգեն իրենց գիտելիքները։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!