Կապանում նշվեց կանանց տոնը
Subscribe by RSS or Email


Կապանում նշվեց կանանց տոնը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանում նշվեց կանանց տոնը

Կանանց միամսյակի մեկնարկից շուտ սկսվեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում: Հաշվի առնելով օրացույցում կարմիրով ընդգծված ոչ աշխատանքային օրերը՝քաղաքապետարանում որոշեցին կանանց նախապես շնորհավորել :Հանդիպման վայրը մշակույթի կենտրոնի մեծ դահլիճն էր,իսկ շնորհավորանքների բացման խոսքը տրվեց Կապանի քաղաքապետին:

Սեր,ընտանիք, հոգատարություն, աշխատանք, կամք, վաղուց արդեն նաև՝ քաղաքականություն.բոլորի դեպքում էլ կնոջ ներկայությունն է զգացվում : Եվ պատահական չէ ,որ բարեմաղթանքները միշտ էլ բազմաբնույթ են լինում: Մշակույթի կենտրոնի դահլիճի բեմից հնչած մտքերը վերը ասվածի վկայությունն են: Տարբեր ոլորտների մի խումբ բարեխիղճ նախկին ու ներկայիս աշխատակիցների համայնքի ղեկավարը շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց:

Գարնան լուսավոր ու բերկրալից տոնի առթիվ Սյունիքի մարզպետի շնորհավորական խոսքը կանանց փոխանցեց փոխմարզպետը : «Տոնը հավերժության խորհուրդ ունի,քանի որ այն նվիրված է մայրերին»,-շարունակեց միտքը Վաչե Գրիգորյանը:

Կանանց տոնին նվիրված միջոցառման հաջորդ մասը երաժշտական էր ու պարային:Ելույթ ունեցան կապանցի երգիչ-երգչուհիները,մշակույթի կենտրոնի սաները:
Հայ էստրադային երգերից բացի՝ հնչեցին նաև արտասահմանյան բոլորին հայտնի հիթեր:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!