Տուգանվեց՝ մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տուգանվեց՝ մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար


Տուգանվեց՝ մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար

 

Հեղինակ.

 

Տուգանվեց՝ մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար անհատ ձեռնարկատեր Արսեն Մեսրոպյանը տուգանվեց 300.000 դրամի չափով։


Ըստ մեղադրանքի` անհատ ձեռնարկատեր Արսեն Մեսրոպյանը 2011-2012թթ-ներին յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Ջավահիր Ամիրխանյանի հետ, ըստ որի պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում նաև կարագ:

Սակայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին կարագ մատակարարող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում նաև Արսեն Մեսրոպյանը, կարագի փոխարեն իրացրել են սփրեդ։
Ա.Մեսրոպյանը, ըստ քրեական գործի նյութերի, սպառողին խաբելու դիտավորությամբ կարագի փոխարեն մանկապարտեզին նշված տարիների ընթացքում, տարբեր գներով մատակարարել է խոշոր չափերի հասնող` ընդհանուրը 548723 ՀՀ դրամ արժողության 233.172կգ սփրեդ:

Դատական ակտից տեղեկանում ենք, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը իրեն լիովին մեղավոր է ճանաչել և դատարանին հայտնել է, որ զղջում է կատարած հանցագործության համար՝ խնդրելով իր նկատմամբ մեղմ վարվել։

Ա. Մեսրոպյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ Արմավիրում կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը զանգվածային է եղել եւ դատարանների վարույթում է գտնվում մի քանի քրեական գործ:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!