Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության


Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության

 

Հեղինակ.

 

Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության


Կապան քաղաքի երեք անչափահաս բնակիչներին՝ Ս. Հ.-ին, Մ. Մ.-ին և Վ. Հ.-ին, ոգելից խմիչք և ծխախոտ վաճառելու համար մարզկենտրոնի «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն և «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ. Խ.-ն Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել:

Ինչպես տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից՝ անչափահասները գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դրսևորել են հակաօրինական վարքագիծ և կատարել հանցագործություն: «Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարևորությունը, պարզաբանում ենք, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն», – նշված է դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ: Համաձայն տվյալ հոդվածի՝ վաճառողի նկատմամբ տուգանքի չափը սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ http://www.tressugar.com-ից

http://www.aravot.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!