Փյունիկ-Շիրակ՝ 1:0. Գավաթը վերադարձավ Երևան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փյունիկ-Շիրակ՝ 1:0. Գավաթը վերադարձավ Երևան


Փյունիկ-Շիրակ՝ 1:0. Գավաթը վերադարձավ Երևան

 

Հեղինակ.

 

Փյունիկ-Շիրակ՝ 1:0. Գավաթը վերադարձավ Երևան



Այսօր Երևան «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը:

Երևանի «Փյունիկ» և Գյումրիի «Շիրակ» հանդիպման մրցավարն էր Անդրանիկ Արսենյանը: Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը՝ 1:0: Անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Հարությունյանը հեռացրեց գնդակը, սակայն տանտերերը կրկին այն ուղարկեցին տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Տարոն Ոսկանյանը մոտ տարածությունից բացեց հաշիվը:

Խաղն այդպես էլ ավարտվեց 1:0 հաշվով: «Փյունիկը» հաղթում է գործող գավաթակրին և նվաճում է Հայաստանի գավաթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի այս գավաթի խաղարկությունում արծաթե մեդալների արժանացած Գյումրիի «Շիրակն» այս տարի վաղաժամկետ՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ արդեն իսկ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ 14 տարվա ընդմիջումից հետ։ Այդ արդյունքին «Շիրակին» հաջողվել է հասնել անցած ուրբաթ Ավանի մարզադաշտում կայացած խաղի արդյունքում, որտեղ «Շիրակի» մրցակիցը կրկին «Փյունիկն» էր, և խաղն ավարտվեց գյումրեցիների նվազագույն առավելությամբ:
www.tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!