Խաչիկ Ասրյանին էլ՝ նախարար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Խաչիկ Ասրյանին էլ՝ նախարար


Խաչիկ Ասրյանին էլ՝ նախարար

 

Հեղինակ.

 

Խաչիկ Ասրյանին էլ՝ նախարար


Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քիչ առաջ մեկնարկել է իշխող կուսակցության ԳՄ նիստը: ԳՄ նիստին կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի նոր Կառավարության կազմը:

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների, Կառավարության կազմում ս պասվում է, ոչ միայն նոր նշանակումներ, այլև կազմվածքային փոփոխություններ, մասնավորապես՝ Ֆինանսների նոր նախարար կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Մեկ այյ տեղեկատվության համաձայն սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը կբաժանվի երկու մասին: Սպորտի նախարար կնշանակվի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, իսկ Երիտասարդության հարցերով նախարար՝ «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը:

Նշվում է նաև, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կփոխարինի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
maxinfo.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!