Հայտնի են նորանշանակ նախարարների անունները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայտնի են նորանշանակ նախարարների անունները


Հայտնի են նորանշանակ նախարարների անունները

 

Հեղինակ.

 

Հայտնի են նորանշանակ նախարարների անունները



Քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն Ֆինանսների նախարար է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքային փոփոխություն իրականացնել և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրել նաև նախարարի ֆունկցիա:

Սպորտի նախարար է նշանակվել նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարար՝ միջազգային փորձագետ Վահրամ Ավանեսյանը։

Մյուս նախարարները վերանշանակվել են։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ էկոնոմիայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կլինի Հայաստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում հայաստանյան ղեկավարը:

Մյուս երեք պորտֆելները, որոնք պատկանում են ՕԵԿ-ին, կներկայացվեն ՕԵԿ-ի կողմից:

shamshyan.com
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!