"Գանձասար-Կապանում" մարզումները շարունակվում են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Գանձասար-Կապանում" մարզումները շարունակվում են


"Գանձասար-Կապանում" մարզումները շարունակվում են

 

Հեղինակ. Հեղինակ

 

"Գանձասար-Կապանում" մարզումները շարունակվում են

Չնայած ձյան առատ տեղումներին "Գանձասար-Կապանի" ֆուտբոլիստները կանաչի վրա շարունակում են մարզումները: Թիմը ուսումնամարզական հավաքը մարզկենտրոնում սկսել է հունվարի 20-ից: Ցածր ջերմաստիճանի դեպքում էլ օրական մի քանի անգամ 18 հոգի մարզիչների գլխավորությամբ բնականոն հունով աշխատում են՝ հետևելով ֆիզիկական պատրաստվածությանը:
" Փառք աստծո կարողացանք գտնել միջոցներ,որ դաշտը մաքրենք ձյունից:Ստեղ մնանք մինչև ամսի 30ը:20-ին մի հատ երկկողմանի խաղ կխաղանք:Կգնանք Երևան.2խաղ ունենք ամսի 4-ին "Փյունիկի" հետ, ամսի 10-ին Արարատի հետ:Ամսի 12 ևս մեկ հավաք կա,որը ճշտվում է",-ասում է գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:
Մրցաշարային աղյուսակում այս պահին Գանձասար Կապանը 5-րդ տեղում է,ընդամենը 2-3 միավորով է զիջում 3-րդ և 4-րդ տեղերում գտնվող Արարատին ու Շիրակին: Գլխավոր մարզչի խոսքով մեկ խաղի խնդիր է:
"Մեր նպատակն է 3-րդ տեղում գտնվելը և Եվրոգավաթում մասնակցելը:Դրա հնարավորությունը մենք ունենք,եթե գավաթի խաղում էլ հաջող ելույթ ունենաք",-ասում է Աշոտ Բարսեղյանը:
Այս ընթացքում Գանձասար Կապանը արդեն 15 հանդիպում է անցկացրել, իսկ առջում 13 խաղ էլ դեռ ունեն: Թիմում ընդգրկվել են նոր խաղացողներ ՝Ալեքսանդր Ռակիչը,ազգությամբ սերբ, Արարատի կազմից, Ուլիսի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը: Իսկ Կապանցիներից կազմում 5 հոգի են:
" Ինձ համար ամենակորևորը երիտասարդների ընգրկումն է:2 հոգի ասյտեղից Կապանից են՝մեծ պոտենցիալով:Մեզ հետ կմարզվեն,կմիանան մեզ և հիմնական թիմում կլինեն",-ասում է գլխավոր մարզիչը:
Թիմից հեռացել են Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Բարսեղյանը,Հայրապետ Ավագյանը և Արթուր Ավագյանը:
Կոլումբիացի,աֆրիկացի, սերբ և հայ ֆուտբոլիստների հետ,ինչպես մարզիչն է ասում, խոսում և շփվում են ֆուտբոլի լեզվով:Ֆիզիկական ու տեխնիակական առումներով թիմը խնդիրներ չունի,-վստահ է գլխավոր մարզիչը: Ինչ վերաբերում է տակտիկային՝Գանձասար Կապանը խաղում է և պաշտպանական և հարձակվողական ֆուտբոլ:
Հունվարի 30 ավարտվում է առաջին հավաքը,իսկ մարտի 2-ից մեկնարկում է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ մրցաշրջանը:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!