Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից


Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից

 

Հեղինակ.

 

Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից


Դեռեւս երկու օր առաջ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի կենտրոնից մոտ 3 կմ հեռու գտնվող «Վանքի ձոր» կոչվող տարածքում ժայռի փլուզման հետեւանքով փակվել էր դեպի մատուռ տանող ճանապարհը: Ըստ Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանի՝ հսկա քարերն այսօր շարունակում են ճանապարհի վրա մնալ, յուրաքանչյուրը մի քանի տոննա է կշռում եւ դրանք ձեռքով հեռացնել հնարվոր չէ, իսկ աշխարհագրական բարդ ռելիեֆի պատճառով տեղանք ոչ մի մեքենա չի գնում, տեխնիկա տանելն անհնար է:

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալների համաձայն՝ թափված քարե զանգվածը ընդգրկում է 600 քմ տարածք (ընդհանուր 200 տ. քարաբեկոր): Խնածախի գյուղապետի խոսքով՝ առաջիկա օրերին նախատեսում են տեղի ուժերով հողային զանգվածի հեռացման աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելով մատուռի մուտքը: Նա նաեւ նշեց, որ այդտեղ քարաթափումներ պարբերաբար են լինում, բարեբախտաբար մարդկային վնասներ երբեւէ չեն եղել, իսկ մատուռ գնացողներ հազվադեպ են լինում, գյուղացիները հիմնականում գյուղում գտնվող եկեղեցին են այցելում:

«Միշտ էլ քարաթափումներ են լինում այս տեղանքում, ուղղակի նոր է ուշադրության կենտրոնում հայտնվել: Վերջին քարաթափման հետեւանքով մատուռին վնաս չի եղել, ուղղակի մատուռին կպած ժայռից բեկորներ են փլվել եւ որոշ չափով փակել մատուռի մուտքը, բայց մուտք գործել հնարավոր է: Մոտակա օրերին հողի զանգվածը կհեռացնենք եւ մուտքը մի քիչ կմեծացնենք, չգիտեմ՝ ո՞նց են էդ տեղանքում ժայռի մեջ մատուռ կառուցել դարեր առաջ: Թափված քարերը ձեռքով հեռացնել հնարավոր չէ, մեկից մինչեւ քսան տոննա քաշ ունեցող բեկորներ են, վատն էլ այն է, որ տրակտոր չի գնում էդտեղ, ստիպված պիտի ձեռքով հողի հեռացման աշխատանքներ անենք», – ասաց Սյունիքի մարզի Խնածախ գյուղական համայնքի ղեկավար Կարո Թավադյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

http://www.aravot.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!