Սուր շնչառական վարակներով 51 հիվանդ ԿԲԿ-ում
Subscribe by RSS or Email


Սուր շնչառական վարակներով 51 հիվանդ ԿԲԿ-ում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սուր շնչառական վարակներով 51 հիվանդ ԿԲԿ-ում

Մեկ ընտանիքից 2 կամ երեք երեխաներ. ջերմություն,հազ,թուլություն, անտրամադիր , անքուն ծնողներ ու տատիկներ, դիմակներով բուժանձնակազմն էլ վազքի մեջ . այսպիսին է պատկերը Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում: Հիվանդասենյակներում ազատ մահճակալներ չկան:
Հունվարի 19-ի օրվա երկրորդ կեսի դրությամբ 27 ստացիոնար հիվանդ կա մանկական բժանմուքնում ,առավել թեթև վիճակում գտնվողների բուժումը ցերեկային է .տուն են գնում:Իսկ 6 հոգի երկկողմանի կամ միակողմանի թոքաբորբով են : Սուր շնչառական վարակները չխնայեցին նաև մեկ ամսական նործնին: Մինչ մայրը փոքրիկի քրոջն է հանգսացնում, նրա մահճակալի մոտ տատիկն է հերթապահում:
Մանակական բաժանմունքի վարիչի խոսքով դիմողների մեծ մասը իրենց մոտ են գալիս արդեն իսկ հիվանդությունը բարդացած վիճակում: Քանի որ վարակը ուղեկցվում է 7- օրյա գաղտնի շրջանով:Լարիսա Ջհնագիրյանը ,սակայն լավատեսությունը չի կորցնում.երկարամյա մանկաբույժը նման իրավիճակների առնչվել է. անելիքը գիտի:Հունվարի մեկից մինչ օրս մանկական բաժանմունք է դիմել 65 հոգի:

Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը շաբաթ և կիրակի օրերին ևս տուն չի գնացել: Աիդա Բադալյանի հեռախոսը դեկտեմբերի 31-ից մինչ օրս չի լռում: Առողջական վիճակից գանգատվողներից բացի, օրական 2 անգամ վարակաբանը մշտադիտարկման տվյալներն է հաղորդում մարզպետարան, հիգիենիկ հակահամաճարակային տեսչություն:
Հունվարի 19-ի դրությամբ Կապան ԲԿ-ի տարբեր բաժանմունքներում սուր շնչառական վարակներով համապատսխան բուժում է ստանում 51 հոգի: Նրանցից 15 է միայն ապաքինվում ինֆեկցիոն բաժանմունքում:Իսկ ընդհանուր առմամբ հունվարի մեկից մինչ օրս սուր շնչառական վարակներով պայմանավորված Կապանի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստացել մոտ 120 հոգի,որից 76 ապաքիվել և դուրս է գրվել:
"13 թոքաբորբով հիվանդ ունենք, կա մեկ հղի:ԿԲԿ տնօրենի կողմից հրանագ ենք ստացել.մահճակալներ են ավելացվել",-նշեց Աիդա Բադալյանը:

"Հունվարի ընթացքում ընդհանուր առմամբ 3 հոգի են տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:Նրանց արհեստական շնչառության ապարատ չի միացվել,կարիքը չի զգացվել,-պարզաբանում է բաժանմունքի վարիչը: Եթե սկզբում մարդիկ էին դիմում՝գանգատվելով բարձր ջերմությունից,ապա վերջին օրերին պատճառը թոքաբորբն է արտահայտված քրոնիկ հիվանդության սրացումով",-նշում է վարակաբանը:
Տնային պայմաններում բուժվողներ ևս կան: Նրանք պետք է առանձնանան մյուսներից,խնամողը մեկ հոգի պետք է լինի,օգտգործել շատ հեղուկներ,տունը մաքրել խոնավ շորով,-խորհուրդ են տալիս մասնագետները:Թաղամասային բժիշկները ևս այս ընթացքում ձեռքները ծալած չեն նստել: «Տամիֆլյու» տեղահաբը նշանակվում է մասնագետի հատուկ ցուցումների դեպքում:
Ինչ վերաբերում է դիմակներին, ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը խորհուրդ է տալիս կրել փակ տարծություններում՝սենյակներում, երթուղայինում: Բացօդյա վիճակում դրանց անհրաժեշտությունը չկա:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031