Բանգլադեշում շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում է 700-ը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բանգլադեշում շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում է 700-ը


Բանգլադեշում շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում է 700-ը

 

Հեղինակ.

 

Բանգլադեշում շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում է 700-ը


Մայիսի 7-ի դրությամբ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ութհարկանի շենքի փլատակների տակ զոհվածների թիվը հասել է 705-ի: Այդ մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:

Մայիսի 7-ին փլուզման ժամանակ ողջ մնացած հարյուրավոր աշխատողներ փակել են Դաքայի մոտի խոշորագույն ավտոմայրուղին եւ պահանջել վճարել աշխատավարձերը: Տեղական իշխանությունները նրանց խոստացել են այդ հարցը լուծել տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ, հայտնում է AP-ն:

Բացի դրանից, մայիսի 6-ին Բանգլադեշի կառավարությունը հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որը պետք է ստուգի շինությունները, որտեղ տեղակայված էին կարի արտադրամասերը եւ ֆաբրիկաները, հաղորդում է BBC News-ը:

Ապօրինի կառուցված բազմահարկ շենքը, որտեղ տեղակայված էին նաեւ կարի հինգ արտադրամասեր, փլուզվել էր ապրիլի 24-ին: Փլատակների տակից հաջողվել էր փրկել 2437 մարդու: Մինչ այժմ անհայտ է շենքում եղած մարդկանց ճշգրիտ թիվը, քանի որ ձեռնարկությունների տերերը չեն կարողացել աշխատողների թվային տվյալներ տրամադրել, գրում է lenta.ru-ն:
news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!