ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը ծննդյան 75-ամյակը նշեց Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը ծննդյան 75-ամյակը նշեց Կապանում


ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը ծննդյան 75-ամյակը նշեց Կապանում

 

Հեղինակ.

 

ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը ծննդյան 75-ամյակը նշեց Կապանում


Հանրապետության վաստակաշատ քանոնահարուհի, ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը աղջնակ էր, երբ Արամ Մերանգուլյանից ժողգործիքների անսամբլում նվագելու հրավեր ստացավ , այն էլ մի ժամանակաշրջանում, երբ քանոն նվագում էին միայն տղամարդիկ, քանի որ այն արևելյան ծագման գործիք է։ Այժմ այդ աղջնակի վաստակով կերտված երաժիշտներն են հանրապետության ու ազգային նվագարանների անունը բարձր պահում։ Անժելա Աթաբեկյանը վերջին 20 տարիների ընթացքում գրեթե ամեն տարի եղել է Կապանում, մասնակցել Արվեստի պետական քոլեջի և երաժշտական դպրոցների պետական ու ավարտական քննություններին, այդ է պատճառը,որ կապը քաղաքի հետ ամուր է և հանրապետության ժողովրդական արտիստուհին իր ծննդյան 75-ամյակը տոնեց հենց Կապանում։ Այստեղ վաստակաշատ քանոնահարուհուն նվիրված միջոցառում էր կազմակերպվել։ Հոբելյարին ողջունեցին երաժշտական դպրոցների սաները, ինչպես նաև մանկավարժներ, ովքեր հասցրել էին այս 20 տարիների ընթացքում շփվել ու դասեր քաղել երաժշտից։

Միջոցառմանը ներկա էր նաև Կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։ Նա շեշտում է, որ 15 տարուց ավելի է, ինչ Անժելա Աթաբեկյանի հետ ոչ միայն լավ բարեկամներ են, այլև ճանապարհ անցած ընկերներ։ Վերջինս քանոնահարուհու ձեռքբերումներին ու թվարկված նվաճումներին ավելացրեց նաև մարդկային որակները։

Անժելա Աթաբեկյանը հպարտանում է հարստությամբ, որ դիզված է ոչ թե փողերով ու ոսկով, այլ իր ձեռքի տակ մեծացած բազում սաների հաջողություններով։ Ասում է, այսքան տարիների ընթացքում դա իր ամենակարևոր ձեռքբերումն է։

«Ուրախ եմ, որ իմ անցած տարիների ընթացքում կարողություններիս չափով կարողացել եմ ստեղծել մի մեծ քանոնահարների բանակ։ Դպրոց՝ որով այսօր առաջնորդվում են , թիվն էլ արդնե չեմ կարող ասել, թե որքան ուսանողներ եմ ունեցել և ունեմ, որոնք սփռված են աշխարհի տարբեր ծայրերում և այսօր էլ պետական նվագախմբերում գրեթե բոլորը իմ սաներն են, մեծ մասնել մրցույթների դափնեկիրներ են առաջավոր դիրքերում»։

Քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանը Անժելա Աթաբեկյանին Սյունիքը խորհրդանշող նկար նվիրեց և շեշտեց, Դուք ամրոց եք մեզ համար։

Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!