2 ամսվա ընթացքում 8 ՃՏՊ
Subscribe by RSS or Email


2 ամսվա ընթացքում 8 ՃՏՊ

 

Հեղինակ. Հեղինակ

 

2 ամսվա ընթացքում 8 ՃՏՊ

Արտակարգ իրավիճակների վարչությունում տարվա այս եղանակին հրդեհների թիվը նվազում է: Եվ սա դեռ չի նշանակում,որ ահազանգերը ևս պակասում են:Եղանակները ցրտելուն պես ճանապարհատրանսպորտային պատահարներն են սկսում հետևել մեկը մյուսին:
"Վերջին 2 ամսվա ընթացքում մարզի տարածքում 8 ավտովթար է արձանագրվել:Ունեցել ենք 6 վիրավոր և 4 զոհ",-ասում է մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը:

Նկատելի է արդեն, որ մի շարք դեպքերում ղեկը ձեռքն են առնում երիտասարդներ՝ սկսնակ ու ալկոհոլի ազդեցության տակ : Դրան էլ գումարվում են մաշված անվադողերը, արագության գերազանցումը, նշանների բացակայությունը և արդյունքն ակնհայտ է : Մարզային փրկարարական վարչությունը աշնան ու ձմռան ամիսներին ընդառաջ պարբերաբար զգուշացնում է վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Սեզոնային պատահարների շարքում են նաև քարաթափումներն ու սողանքները հատկապես Սյունիքի տարածքում:

Մարզային փրկարարական վարչության պետը տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարական ընկերությունների հետ համագործակցությունը բարձր է գնահատում:
Նոյեմբերի 15 փրկարարական վարչությունում անցել են ձմեռային նախապատրաստական աշխատանքներին: Փրկարարների հագուստից ու մեքենաների տեխզննումից սկսած կառույցում պատրաստ են դիմավորելու ձմեռը:
2014թ-ից ՃԿԿ–ում գործում է նաև հոգեբանական ծառայությունը: Նյարդային, հուզական վիճակներում հայտնված անձանց հեռախոսազրույցի ընթացքում մասնագետները փորձում են օգնել ,որ խուճապի չմատնվեն : Բագրատ Զաքարյանը կոնկրետ դեպքից օրինակ բերելով՝ նշում է,որ դա բնական երևույթ է :
Իսկ կենցաղային կանչերը հիմնականում վերաբերում են փակ դռներին:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!