Ու՞մ են ձեռնտու սահմանադրական բարեփոխումները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ու՞մ են ձեռնտու սահմանադրական բարեփոխումները


Ու՞մ են ձեռնտու սահմանադրական բարեփոխումները

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ու՞մ են ձեռնտու սահմանադրական բարեփոխումները

Կապանում կազմակերպված քննարկման հեղինակներն էին Մեդիա կենտրոնը և Գորիսի մամուլի ակումբը: Սեղանին ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծն էր: Հայաստանի քաղաքացիները դեկ. 6 հանրաքվեում նոր օրենքների նկատմամբ իրենց կարծիքը կարտահայտեն «Այոյի» կամ «Ոչի» տեսքով: Իսկ մինչ այդ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունները ակտիվ քննարկումների առիթ են դարձել: «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնում» կայացած հանդիպումը ևս բացառություն չէր:
" Կարծում եմ սահմանադրական այս բարեփոխումները նախատեսվել են,որ նվազեցնեն ընտրությունների քանակը:Պարբերաբար իշխանությունները չորս-հինգ տարին մեկ ընտրություններ կազմակերպելով փորձում են 2 ընտրությունների փոխարեն կազմակերպել մեկ ընտրություն",- հանդիպման սկզբում իր կարծիքը արտահայտեց «Կայուն զագացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը:

Ու՞մ են ձեռնտու կամ որքանո՞վ են անհրաժեշտ բարեփոխումները. «Միայն Հայաստանի իշխանություններին,այլ ոչ թե ժողովրդին»,-կարծում են ներկաներից շատերը: «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը անգամ տարանջատեց փոփոխությունը բարեփոխումից:" Օրենսդրական առաջարկությունները,որոնք որ պետք էներկայացնի օրենսդիրը, ներկայացնում է հանրապետության նախագահը:Ես չեմ ասում թե, դրա իրավունքը չունի:2 տարի առաջ պարզվեց,որ մշտադիտարկման ծրագրերի արդյունքում պարզվեց,որ մոտ 2900 իրավական ակտ ավելորդ են: Ստացվում է,որ մի մարմին ընդունում է օրենքներ, որոնք հետագայում ավելորդ են դառնում: Իմ ասելիքը ես կասեմ դեկտեմբերի 6-ին",-ընդգծեց Հրայր Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում կարծիք հայտնելու հնարավորություն էր տրվել բոլոր հրավիրվածներին: «Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուրի ձայնը պետք է լսելի դարձնել»,-ընգծեցին կազմակերպիչները: Քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի ներկայացուցչի խոսքով էլ հանրությանը դեռևս պարզ չեն բարեփոխումների նպատակները, այդ թվում իր համար: Ժամկետները սեղմ են, չպարզաբանված հարցերը շատ :
Իսկ ահա մարզպետարանի ներկայացուցչի կարծիքով, չնայած սահմանադրական բարեփոխումների նախագծինինքը անձամբ մակերեսորեն է տեղյակ,բայց որ գործընթացը սկսվել է, բյուջեն հաստատվել , քարոզարժավի վայրերն ու ժամերն ել հստակեցվել, քաջատեղյակ է:

"Մոտ 116 դահլիճներ են նախատեսվել մարզի տարածքում,որոն կհատկացվե քարոզչություն կատարողներին:Նախորդ ընտրություններում մոտաորպես ձևավորվել էին 150-ի կարգի ընտրական տեղամասեր: Այս պահին ես անձնական կարծիք չեմ կարող ասել. պատասխանելով հանդիպման կազմակերպչի հարցին՝ թե ինչ կարծիքի եք բարեփոխումների մասին, նշեց մարզպետարանի ՀԾՀ բաժննի պետ Գրիշա Խաչատրյանը: Ու շարունակեց՝ես պետական կառավարչական հիմնարկի ներկայացուցիչ եմ այստեղ:Ես նախագխին ամբողձությամբ ծանոթ չեմ, ես սիրւոմ եմ,որ նախագիծը պաշտոնապես հրատարակվումա, հետո եմ ես ծանոթանում:Ես երեկ եմ ազագյին խողովի կայքից ներբեռնել pdf ֆորմատով:Մակերեսորեն եմ ծանոթ",-պարզաբանեց նա:

Սյունիքի մարզի ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանը կարծում է,որ Հայաստանը զարգացում ապրող երկրների ցանկում է և սահմնադրակա բարեփոխումները դեպի ժողովրդավարություն են տանում:

Քննարկումը շարունակվեց հարց ու պատասխանի տեսքով:
Հերմինե Միքայելյան



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!