ՀՀ նախագահը Սյունիքում էր
Subscribe by RSS or Email


ՀՀ նախագահը Սյունիքում էր

 

Հեղինակ. Հեղինակ

 

ՀՀ նախագահը Սյունիքում էր

Ավանդական աղ ու հացով , զուռնա- դհոլով ու եռագույնը ծածանելով՝ հայրենի քաղաքում դիմավորեցին սիսիանցիները հանրապետության նախագահին:
Ջերմ ընդունելությունից ու բնակիչների հետ շփվելուց հետո Սերժ Սարգսյանը նախ հետաքրքրվեց համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարությամբ: 29.03 կմ երկարությամբ ձգվող ճանապարհի վերականգնման համար 2.5 մլրդ դրամ է պահանջվել: Պատասխանատուները հանրապետության ղեկավարին փուլ առ փուլ ներկայացրին վերականգնվող ճանապարհահատվածների շինարարությունը . Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի միջպետական նշանակության հատվածինը սկսվել է այս տարվա հունիսից և նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարվա հոկտեմբերի վերջին:
Ներկայումս ասֆակտապատվել է վերականգնվող ճանապարհի մի հատվածը՝7.9կմ-ը: Նույն ամսին են մեկնարկել նաև մյուս ՝Սիսիանից Դաստակերտ ընկած հատվածի շինարարաան աշխատանքները: Որի ավարտը նույնպես նախատեսված է հաջորդ տարի,սակայն արդեն դեկտեմբերին: Սերժ Սարգսյանին ոլորտի պատասախանատուները տեղեկացրին նաև,որ 2-րդ հատվածի 10 կմ-ից ավելին պատված է ավազակոպճային ծածկով, իսկ 8կմ-ից ավելին՝ ասֆալտբետոնյա կլինի: Միևնույն ժամանակ 7 կմ-ից ավելին արդեն ասֆալտապատվել է:
Ներհամայանքային և միջպետական ճանապարահատվածների շինարարական աշխատանքներին մանրամասն ծանոթանալուց հետո երկրի նախագահը լսեց համայնքի բնակչներին հուզող հարցերը:
Աշխատանքային այցը Սյունիքի մարզ այնուհետև շարունակվեց Գորիսում:

Այստեղ ևս իրադարձությունների պակաս չզգացվեց: «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը Սերժ Սարգսյանը մասնակցել է ընկերության փոխնախագահների հետ:

Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին ևս նախագահը տեղում ծանոթացավ: Որից հետո արդեն աշխատանքային խումբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ»: ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագրի մասին ևս մանրամասն խոսվեց:

Ընկերության ուշադրության կենտրոնում մշտապես կլինի նաև շրջակա միջավայրի պահպանությունը:

Կապանի տարածաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելեց Սյունիքի համայնք: Այստեղ՝ 5200քմ տարածքի վրա նախորդ տարվա նոյեմբերից սկսել է կառուցվել «Սյունիք ֆուդ»» ՍՊԸ պահածոների գործարանը: Աշխատանքները կավարտվեն արդեն գալիք տարվա ապրիլին: Ծրագրածը կյանքի կոչելու համար 700մլն դրամ է պահանջվել: Ապագա գործարանի ղեկավարը նախագծի հսկա,գունավոր պաստառի վրա հանրապետության նախագահին է ներկայացնում ,թե արտադրամասի որ հատվածը ինչին կծառայի:

«Սյունիք ֆուդ» պահածոների գործարանի ծրագրում ընդգրկվել են հինգ տասնյակ աշխատակիցներ,ովքեր կատարածի դիմաց վարձատրվում են ամսական միջինը 150 հզ. դրամի չափով : Գործարանի շահագործումը թույլ կտա 200 մարդու ապահովել աշխատանքով, իսկ ամսական միջին աշխատավարձը կկազմի 90 հզ. դրամ:
Ի տարբերություն մի շարք կառույցների ,որտեղ հանրապետության ղեկավարը առաջին անգամ էր ոտք դնում, Կապանի թիվ 2 ավագ դպրոց Սերժ Սարգսյանը այցելել էր նաև 2013-ին : Երբ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում կրթօջախի տարածքում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը փլվել էր 2011թ-ի հուլիսի 16-ին, առավոտյան ժամը 8:30-ին: Մարզային իշխանությունների գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծվեց: Տեղում ուսումնասիրություններ կատարվեցին:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքի վերակառուցումից հետո այն շահագործման հանձնվեց 2014-ի հոկտեմբերի 10-ից: Ուսումնական հաստատության վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933մլն դրամից ավելին: Սերժ Սարգսյանին ներկայացրին շենքի կառուցվածքը՝այն բաղկացած է 2 մասնաշենքից՝ուսումնական և մարզադահլիճային: Նախատեսված 450 աշակերտներից դպրոց է հաճախում 327-ը:
Տարածքում կառուցվել է մեծ թենիսի դաշտ, տրամադրվել է նոր գույք: Տնօրենի ուղեկցությամբ նախագահը շրջեց դպրոցում, զրուցեց մանկավարժների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ խորհրդանշական կարմիր ժապավեն կտրվեց նաև Կապանի հիմնանորոգված բժշկական կենտրոնում:

Ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզկենտրոնի բուժհաստատությունը անչափ կարևոր է տարածաշրջանի բնակիչների համար: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել են ստեղծված պայմանները: Կենտրոնը հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն , ուլտրաձայնային հետազոտման եռաչափ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքավորուներով: Կատարելագործվել է նաև շտապ օգնության ծառայությունը: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոնում» կատարվել է 1.4 մլրդ դրամի ներդրում:


Կապանի ԲԿ-ը հիմնանորոգվել, գույքով և սարքավորումներով ապահովվել է առողջապահության նախարարության կողմից՝ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Երկու մասնաշենքի տանիքների ծածկերն են փոխվել, տեղադրվել են բժշկական վերելակներ, հակահրդեհային ազդարարման համակարգ, ջեռուցման և ջրամատակարարման կաթսա:

Հերմինե Միքայելյան


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031