Տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը կրակել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը կրակել է


Տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը կրակել է

 

Հեղինակ.

 

Տղային կարգի հրավիրելու նպատակով աղջիկը կրակել է


Մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:

Նույն օրը, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

maxinfo.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!