Սյունիքը կներկայացնի Մեղրին
Subscribe by RSS or Email


Սյունիքը կներկայացնի Մեղրին

 

Հեղինակ. Հեղինակ

 

Սյունիքը կներկայացնի Մեղրին

Նախակրթարանների միջև մրցակցությունը շարունակվում է: Ոչ ոք չի ուզում իր տեղը զիջել: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի մարզային փուլը ևս անցավ ծնողների բուռն ծափողջյունների ուղեկցությամբ: Համառ պայքարի վայրը կրկին Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցն էր: Յուրաքանչյուր նախակրթարան ներս մտավ կրթօջախի համարը ցուցապաստառին փակցրած:

Սյունիքից ո՞ր թիմը կմեկնի մայրաքաղաք մասնակցելու հանրապետկան փուլին. այդ էին փորձում պարզել նախակրթարանների սաները մի քանի ժամ տևած մրցապայքարի ընթացքում:

Հիշեցնենք,որ համայնքային փուլի հաղթող էր ճանաչվել Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ը: Հենց այս կրթօջախի փոքրիկներին էր վիճակված բարձր պահելու մարզկենտրոնի պատիվը: Մրցաձևերը 6 էին,ինչպես նախորդ փուլում: Միավորները մրցույթի կազմակերպիչները անմիջապես էին գրանցում: Հենց այս դեպքում է ամեն վայրկյանը որոշիչ :


Կապանի թիմին ընդամենը մեկ միավոր չբավարարեց պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու համար: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի մարզային փուլի հաղթող ճանաչվեց Մեղրու թիմը: 2-րդը Կապանն էր,իսկ 3-րդ հորիզոնականում էր ԶՊՄԿ-ի նախակրթարանը:
Մարզային փուլում առաջին տեղը նվաճած նախակրթարանին որպես մրցանակ հանձնվեց 140 հազար դրամ, 2-րդին՝ 120,իսկ 3-ին՝ 90 հազար:
Հանրապետական փուլը կկայանա հոկտեմբերի 21-ին, Երևանի «Միկա» մարզադաշտում: Սյունիքի մարզը կներկայացնի Մեղրու նախակրթարանը: Թե ո՞վ կհաղթի, պարզ կդառնա տեղում: Առաջին հորիզոնականում հայտնված կթօջախին որպես մրցանակ կհանձնվի 550 հազար դրամ: :


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!