Մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի


Մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի

 

Հեղինակ.

 

Մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մայիսի 4-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երկրորդ հարկում10-ից 15 տարեկան տղաների հարկաբաժնում, այրվել է տղաների ննջասենյակը՝ ողջ գույքը և հանդերձարանը, ինչի արդյունքում մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի:
Երեխաները մեր օգնության ու աջակցության կարիքն ունեն, եկեք մեծահոգի գտնվենք և մեր ուժերի ներածին չափով օժանդակենք նրանց: Կոչ ենք անում հավաքագրել հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և փոխանցել դրանք մանկատուն: Վստահ եղեք՝ նույնիսկ նվազագույն աջակցությունը կարող է ժպիտ պարգևել երեխաներին: Եկեք կիսենք նրանց դժվարությունները:

Եթե որոշել եք միանալ նախաձեռնությանը, ապա մայիսի 7-ին երեքշաբթի օրը հրավիրում են Կոնսերվատորիայի դիմացի այգի ժամը 19:00-ից մինչև 21:00-ը: Կարող եք բերել 10-ից 15 տարեկան տղաների համար նախատեսված ցանկացած հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ: Մանրամասների համար զանգահարել՝ 077774243 հեռախոսահամարով,-այս մասին հայտարարում են «Օգնենք հրդեհից տուժած մանկատան երեխաներին» ֆեյսբուքյան էջում:


YerevanNews.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!