Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները


Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները

 

Հեղինակ.

 

Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները

Կիրակի գիշերը հերթական վթարն է գրանցվել Երևան Մեղրի միջպետական մայրուղու վրա։ Իրանական բեռնատար է վթարվել, որը ժավելի խտալուծույթ էր տեղափոխում։
Իրավապահների և բնապահպանների նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ բնությանը բավականին վնաս է հասցվել։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում

Մայիսի 5-ին ժամը 01.30ից 2 ի սահմաններում Կապան Մեղրի միջպետական մայրուղու 76 րդ կիլոմետրի վրա, Սայիդ Մուրթազա Բասիլիաթը վարելով իրեն ամրակցված իրանական «Սկանյա» մակնիշի 13 B 25410 պետհամարանիշով ավտոմեքենան վթարի է ենթարկվել ։ Այն դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել է ու կցորդին ամրացված ցիստեռնում գտնվող 20 տոննա 760 կիլոգրամ ժավելի խտալուծույթը թափվել է ճանապարհամերձ հողատարածք և լցվել է Ողջի գետը։ Աղտոտվել է 348 քառակուսի մետր բերրի հողաշերտ, անկել են տարբեր չափսերի բեղլու և կողակ ձկնատեսակներ։ Սյունիքի մարզային քննչական բաժնում ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի կողմից դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը՝ դեպքի վայրից տեղափոխվել էր հիվանդանոց։ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի տեղեկատվությամբ, վթարից հետո բեռնատարի վարորդը դեմքի և ձախ վերին վերջույթի առաջին և երկրորդ աստիճանի քիմիական այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։ 2 օր նա մնացել է բաժանմունքում և համապատասխան բուժում ստանալուց հետո, երկուշաբթի կեսօրի դուրս է գրվել։ Մեր ունեցած տվյալներով, վթարից հետո անզգուշորեն կամ էլ դիտմամբ իրանցի վարորդը լվացվել է ժավելի սպիրտով, այրվածքներ է ստացել, բարեբախտաբար, ասում է բժիշկը, աչքերը լուրջ չեն վնասվել։

Բնապահպանական մարզային տեսչության մասնագետները դեպքից հետո հաջորդ օրն են կարողացել ուսումնասիրել տեղանքն ու պարզվել է, որ բավականին վնաս է հասցվել նաև բնությանը։ Վթարի պատճառով արտահոսած ժավելի սպիրտից աղտոտվել է ճանապարհամերձ հատվածը, բնապահպանները չափում են այդ հողատարածքներն ու առաջիկայում վնասի չափը կհրապարակեն, բացի այդ ակտիվ քլոր պարունակող քիմիական հեղուկը լցվել է Ողջի գետն ու ձկների անկման պատճառ է դարձել։ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տեսուչ Վահրամ Մարտիրոսյանի տեղեկատվությամբ, դժվար է հստակ ասել, թե ինչ ծավալի վնաս է հասցվել գետին, Ողջին հիմա վարար է և սատկած ձկների մի մասն է հայտնաբերվել միայն։ Դրանց նմուշները կենտրոնական լաբորատորիայում կհետազոտվեն ու կպարզվի անկման իրական պատճառն, ասում է Վահրամ Մարտիրոսյանը։

Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները
Իրանական ժավելն ու Ողջի գետի ձկները



Հասմիկ Թովմասյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!