Կապանում բացվեց ժուռնալիստների"Ասպարեզ" ակումբի քաղաքացիական կենտրոնը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանում բացվեց ժուռնալիստների"Ասպարեզ" ակումբի քաղաքացիական կենտրոնը


Կապանում բացվեց ժուռնալիստների"Ասպարեզ" ակումբի քաղաքացիական կենտրոնը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանում բացվեց ժուռնալիստների"Ասպարեզ" ակումբի քաղաքացիական կենտրոնը
Ժուռնալիստների «Ասպարեզ «ակումբը քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ բացեց Կապանում և Եղեգնաձորում: Գրասենյակները կգործեն «Պահանջատեր հասարակություն ՝հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կյանքի է կոչվել «Ասպարեզ» ակումբի և ԱՄՆ միջազգային օժանդակությամբ Թրանսփարենս Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ ուժերով: Ըստ կազմակերպիչների կենտրոնը առաջիկա 5 տարիների ընթացքում համախմբելու է ակտիվ երիտասարդներին,որոնք կպաշտպանեն հանրային շահերն ու գաղափարները: Երիտասարդները կմասնակցեն սեմինարների: Բացի այդ նրանք մշտադիտարկումներ կիրականացնեն բուժհաստատություններում, կրթօջախներում : Արդյունքում կկազմվեն հաշվետվություններ: « Ասպարեզ» ակումբի նախագահը նորաբաց գրասենյակում հանդիպեց կապանցի երիատասարդների հետ և խոսեց անելիքների մասին:


Ակտիվ երիատասարդների հետագա անելիքները առավել պատկերավոր ներկայացնելու համար « Ասպարեզ « ակումբի նախագահը միջազգային փորձը մեջբերեց: Օրինակ ի՞նչպիսի քայլեր ձեռնարկել քաղաքի աղբահանության խնդիրները լուծելու համար: Իսկ կոնկրետ ոլորտների՝օրինակ հանքաարդյունաբերություն, ՏԻՄ ընտրություններ , վերաբերյալ հարցեր մշակելու համար երիտասարդները կմասնակցեն համապատասխան երկօրյա դասընթացների:
Լևոն Բարսեղյանը նաև ընդգծեց. «Պահանջատեր հասարակություն ՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով չպետք է սահմանափակվել:
" Չպետք է կառչել միայն այս ծրագրից: Հնարավոր է,որ 5 տարի հետո կենտրոնը այնքան զարգանա,որ կարիք ունենա վերածվելու ինքնուրույն հասարակական կազմակերպության",-պարզաբանեց նա:

Մասնակիցները հարցեր ուղղեցին ղեկավարին: Խոսվեց ծրագրի տևողության ընթացքում կատարվելիք քայլերի մասին: Լևոն Բարսեղյանը նշեց,որ 5 տարվա ընթացքում տարբեր ոլորտներում անցկացվող մշտադիտարկումներից ակնկալվում է դրական տեղաշարժեր հիմնարկ-ձեռնարկություններում: Ներկա գտնվող ՀԿ-ն ներկայացուցիչները նշեցին,որ կառույցները արդեն ունեն նմանատիպ փորձ և նմանատիպ մշտադիտարկումները նորություն չեն:
5 տարի տևողությամբ ծրագրի արժեքը կազմում է 3,5 մլն դոլար,որի 7 տոկոսը «Ասպարեզ» ակումբինն է :

Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!