Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում


Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված քննարկման թեման այս անգամ Գեղանուշի պոչամբարն էր: 2007-2008թթ-ից այն շահագործվում է "Դանդի Փրիշս Մեթալս Կապան" ընկերության կողմից:
Պոչամբարի կայունության բարձրացման աշխատանքային նախագիծը համացանցում քննարկումների և տարաձայանությունների առիթ դարձավ:
Այդ իսկ պատճառով էլ ձեռնարկության գլխավոր տնօրենն ու համայնքի ղեկավարը նախապես ընդգծեցին.

"Հստակորեն ասեմ,որ այստեղ Գեղանուշի պոչամբարը ընդլայնելու ծրագիր չունենք:Այսպիսի բան գոյություն չունի: Ներկայիս ծրագիրը պարզապես պոչամբարի կայունության բարձրացմանն է վերբերում՝բավականին հսկայական ներդրումներով:Նկատի առնելով,որ տարաձայնություններ տարածողները այսօր այստեղ են, հստակորեն ասեմ,եթե այս հանրային լսումը պիտի դարձվի այդ մարդկանց կողմից հիմնարկը հարվածելու և հիմնարկի հասցեին զրպարտական խոսքեր ասելու, ես անմիւապես կասեցնելու եմ այս լսումը: Մեր նպատակը այսօր ծրագիրը ներկայացնելն է և դուք ձեր հարցումները արեք ծրագրի մասին",-պարզաբանեց ձեռնարկության ղեկավարը:

"Օրակարգում վերջին կետով հարց ու պատասխաններ են նախատեսված:Բնականաբար բոլոր հարցերը պետք է լինեն կոռեկտության սահմաններում, ենթատեքտեր քաղաքական չպարունակեն և լինեն ուղղված զուտ նախագծի քննարկմանը և նրա դրույթներին",-նշեց Աշոտ Հայրապետյանը:

Հանրային քննարկմանը ներկա էին նաև ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական կենտրոնի աշխատակիցներ,իրավաբաններ և քաղաքացիներ:
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության վարչական ծառայությունների գծով տնօրեն Վահե Վարդանյանը ներկայացրեց պոչամբարի պատնեշի և հարակից ջրերի կառավարման և վնասազերծման համար նախատեսվող քայլերը: Իսկ ամբողջը առավել պատկերավոր ցուցադրվում էր պաստառի վրա:


"Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս" ՍՊԸ բնապահպանական փորձագետը նշեց,որ նախնական ուսումնասիրություններ են կատարվել և շրջակա միջավայրին դեռ որևէ վտանգ չի սպառնում:
"Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն" ՊՈԱԿ-ի մասնագետ Ազգանուշ Դռնոյանը ընգծեց ՝ փաստաթղթի նախնական հայտը վերջնական չէ, իսկ ծագած հարցերը ներկայացվել են «Դանդի Փրիշս Մեթալս Կապանին» վերջնական տեխնիկական առաջադրանք կազմելու համար:

Ներկաները անհասկանալի հարցեր և թվային անճշտություններ բարձրաձայնեցին: Ազգանուշ Դռնոյանը տեղեկացրեց՝ նախնական փուլում իրենց կենտրոնը ձեռնարկությունից նախագծեր պահանջելու իրավունք չունի, դրանք կներկայացվեն հանրային լսումների հաջորդ երկու փուլում:
Գեղանուշի պոչամբարի կայունության բարձրացման աշխատանքային նախագծի ամփոփագրում նշված էր. նախագիծն իրականացվելու է համաձայն միջազգային լավագույն փորձի, բնապահպանության և անվտնագության պահանջներին համապատասխան:
Կբարձրացվի պոչամբարի սեյսմակայունությունը, կբացառվեն հնարավոր արտահոսքերը:
Գեղանուշի պոչամբարը կառուցվել է 20-րդ դարի 60-ական թթ-ի սկզբին,շահագործվել՝ 1962-1983թթ-ին: Այս ընթացքում պոչամբար են տեղափոխվել 4,6 մլն մ խորանարդ պոչեր,որի արդյունքում պատնեշի բարձրությունը աճել է 28մ-ով:


Հերմինե Միքայելյան


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031