Հաղթող ճանաչվեց թիվ 10 ՆՈՒՀ-ը
Subscribe by RSS or Email


Հաղթող ճանաչվեց թիվ 10 ՆՈՒՀ-ը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Հաղթող ճանաչվեց թիվ 10 ՆՈՒՀ-ը

Ուշադրություն , ճկունություն, արագություն և ճիշտ կողմնորոշում. այս ամենն էր պահանջվում 4-5 տարեկան երեխաներից 2 ժամից ավելի տևած համառ պայքարի ընթացքում:
ՀՀ նախագահի մրցանակի համար « Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի համայնքային փուլը հանրապետության տարբեր քաղաքներում մեկնարկել է: Կապանի մարմնամարզության մանակապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճը առավոտից լի էր աղմուկով: Քաղաքի 11 նախակրթարանների սաները մարզադահլիճ էին շտապել: 10 հոգուց բաղկացած թիմերը պետք է անեին ամեն ինչ կրթօջախի պատիվը բարձր պահելու համար: Սուլիչի ձայնը լսելուն պես փոքրիկները ջանք չէին խնայում առաջինը հասնել նշանակետին:

3 մրցաձևերի ավարտից հետո միջոցառման պատասխանատուները հրապարակեցին արդյունքները:

Համառ պայքարի ընթացքում փոքրիկներից պահանջվում էր արկղի մեջ նետել գնդակները,որը կարողացավ կատարել ընդամենը մեկ հոգի թիվ 10 ՆՈՒՀ-ի թիմից: Իսկ մեկ այլ վարժության ընթացքում նրանք պետք է ռեզինե օղակը բարձր նետեին, ինչը ոչ բոլորին հաջողվեց հաղթահարել:
Մրցման պարագաները ,ըստ, կրթօջախների ներկայացուցիչների ծանր էին և նախատեսված չէին այս տարիքի երեխաների համար: «Բացի այդ 4-5 տարեկան փոքրիկներին ստիպել 2 ժամից ավելի ակտիվորեն վազել ճիշտ չէ»,-պարզաբանում էին մանկավարժները:

«6 մրցաձևերին պատրաստվելու համար նախակրթարաններին մոտ մեկ ամիս ժամանակ էր տրվել: Ինչը բավարար չէ նախապատրաստվելու համար՝առավել ևս , որ ուսումնական տարին նոր է մեկնարկել»,-պարզաբանում էին նախակրթարանների տնօրեններն ու մանկավարժները:
«Բացի այդ նման ձևաչափով մրցումները ոչ բոլոր երեխաների վրա են դրականորեն անդրադառնում.երեխաներից ոմանք հուզվեցին և չցանկացան շարունակել մասնակցել: Այստեղ հաղթող պետք է ճանաչվեն բոլորը»,-նշում է թիվ 7 ՆՈՒՀ-ի տնօրենը:

Ի սկզբանե մրցաձևերում ընդգրկված մի քանի վարժություններ հանվեցին,քանի որ ,ըստ նախակրթարանների դաստիարակների, այդ տարիքի երեխաների համար դրանք կարող էին վնասվածքի պատճառ դառնալ:

Ինչևէ համայնքային փուլն ավարտվեց: Պատվավոր 1-ին տեղը նվաճեց թիվ 10 մանկապարտեզը, 2-րդը թիվ 7-ն էր,իսկ 3-րդ տեղում թիվ 4-ն էր:
Հաղթող թիմերին նախարարության կողմից հավաստագրեր և դրամական պարգևներ հանձնվեցին:

Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!