Չկայացած քննարկում Կապանի քաղաքապետարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Չկայացած քննարկում Կապանի քաղաքապետարանում


Չկայացած քննարկում Կապանի քաղաքապետարանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Չկայացած քննարկում Կապանի քաղաքապետարանում

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճը սովորոկանից աղմկոտ էր։
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետի նախատեսած ելույթը ընդհատվեց,երբ վերջինս արտաբերեց «հանրային քննարկում» բառակապակցությունը։
Խոսքը վերաբերում էր մարզի ջրամատակարարման համակարգի բարելավմանը։

Այս 2 բառը բավական էին,որ դահլիճում աղմուկ բարձրանա։ Պարզվում է՝ ներկա գտնվողներից ոչ ոք նախապես տղեկացված չի եղել քննարկման մասին. «Պարզապես մեկ ժամ առաջ զանգել ու հրավիրել են»,-պնդեցին ներկաները։
Իսկ կազմակերպչի խոսքով իրենք քաղաքապետարանին մեկ շաբաթ առաջ էին տեղեկացրել։ Քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ րոպեների ընթացքում ճշտեց՝կազմակերպիչները քաղաքապետարանին մեկ շաբաթ առաջ չեն տեղեկացրել,այլ ընդամենը մեկ ժամ առաջ:Ավետիք Համբարձումյանը հստակեցրեց՝փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի հետ ընդամենը խոսվել է նիստերի դահլիճի տրամադրման հարց:Բացի այդ քաղաքապետի տեղակալը կարևորել է նաև բնակիչների մասնակցությունը:Քանի որ քննարկումը վերաբերում էր խմելու ջրին:

Օրենքով սահմանված կարգի համաձայն հանրային քննարկում հրավիրելու դեպքում շահագրգիռ անձինք 7 օր առաջ պետք է տեղեկացվեին։
ՀԿ-ների ներկայացուցիչները թույլ չտվեցին մայրաքաղաքից ժամանած Հասմկի Ասլանյանին սկսել խոսել բուն թեմայով,քանի որ համարեցին,որ իրնեց իրավունքները ոտնահարվել են։ Վերջինս էլ կրքերը հանդարտեցնեմու նպատակով «հանրային քննարկում» բառակապակցությունը փոխարինեց «իրազեկում» գոյականով։ Թվում էր՝ սա կօգնի կազամակերպիչներին ի վերջո սկսելու չճշտված ձևաչափով հանդիպումը,բայց ստացվեց բոլորովին հակառակը.մթնոլորտը ավելի թեժացավ:


՞Սյունիքի մարզի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում՞ վերնագրի ներքո նշված էր 7-րդ ենթածրագիրը. Սրանով նախատեսվում է բարելավել Կապան, Մեղրի, Գորիս քաղաքների , Աճանան, Սյունիք, Բռնակոթ գյուղերի ջրամատակարարումը։
Պտավիրատուն «ՀՁԿ « ՓԲԸ-ն է, ֆինանսավորողը Ասիական զարգացման բանկը,իսկ խորհրդատվական կազմակերպությունը Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ։ Կատարված աշխատանքների, արդյունքների և կատարվելիքի մասին համառոտ ներկայացված էր տեղեկատվական թերթիկում։


Ներկաներին վրդովվեցրեց այն,որ նրանք պետք է ոչ թե նախապես, այլ տեղում լսեին այս ամենի մասին և հարցերի դեպքում դրանք բարձրաձայնեին։ Մասնակիցների խոսքով հանդիպումը ձևական բնույթ է կրում և հրավիրվել է միայնումիայն գրանցամատյանում նշում անելու համար:


Քաղաքի ջրամատակարարման հիմնախնդիրներով մտազբաղ ՀՋԿ ՓԲԸ «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը չակերտավոր հարց ու պատասխանի ամբողջ ընթացքում լուռ էր ։
Կազմակերպիչներին քննադատելուց հետո ՀԿ-ի ներկայացուցչիներից ոմանք լքեցին դահլիճը՝ համարելով քննարկումը չկայացած։ Երբ արդեն հանդիպման վայրը սակավամարդ էր, Հովհաննես Գևոգյանին ներկաներից ոմանք խմելու ջրի որակի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցին։


Մայրաքաղաքից Կապան հասած փորձագետը հարցերը անմիջապես գրանցամատյան մտցրեց։ Եվ հարցին ՝արդյոք հանդիպումը կայացած է համարում , պատասխանեց՝ իհարկե, այո։


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031