Անդադար հոսող խմելու ջուր, կոյուղաջրեր և աղբ,այս ամենը մի թաղամասում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Անդադար հոսող խմելու ջուր, կոյուղաջրեր և աղբ,այս ամենը մի թաղամասում


Անդադար հոսող խմելու ջուր, կոյուղաջրեր և աղբ,այս ամենը մի թաղամասում

 

Հեղինակ.

 

Անդադար  հոսող խմելու  ջուր, կոյուղաջրեր  և աղբ,այս  ամենը մի  թաղամասում


Կապանի Գարեգին Նժդեհի թաղամասի բնակիչներից ոմանք ամեն առավոտ նախ ստիպված են տնից դուրս գալ, ճանապարհը ստուգել ու նոր արդեն որոշել` երեխաները ոտքով են դպրոց հաճախելու,թե մեքենայով։ Թաղամասով հոսող ջուրը բոլորի համար գլխացավանք է դարձել։ Իսկ կոշիկներով քաղաք իջնելու ցանկությունը հեռավոր անցյալում է մնացել։

Խմբագրություն զանգահարած Անուշավան Արզումանյանի համբերությունը վաղուց է հատել։ Հայրական տունը քար առ քար է փուլ գալիս։ Տնից վերև գտնվող ջրավազանից հոսող ջուրը պատերը քանդել է ու չի էլ դադարում ։ Սա դեռ հերիք չէ գումարվել են կոյուղաջրերը։ 4-րդ օրն է արդեն ամեն ինչ խառնվել է իրար ։

Շինարարների թաղամասից հոսող կոյուղաջրերը դեռ այսօր են կտրվել, իսկ ինչն էր պատճառը,որ դրանք հոսում էին, բնակիչներին հայտնի չէ։ Անուշավան Արզումանյանը մտադիր է մինչև վերջ պայքարել . «Հայրական տունը պետք է ավերածությունից փրկել»։

Ջրահեռացում չկա,ոչ ոքի էլ չի հետաքրքրում , թե սրա վերջը ինչ կլինի։ Հուսահատ բնակիչները պատրաստ են ամեն քայլի դիմելու խնդրին լուծում տալու համար ։

Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի շահագործման ծառայության պետ Լեոնարդ Սարգսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում վստահեցրեց՝ իրենք իրավիճակին ծանոթ են, Շինարարների թաղամասում գնտվող համար 2 ջրավազանում խմդիր կա, այդ պատճառով էլ ջուրը հոսում է։ Իրենք մտադիր են առհասարակ ջրավազանը փակել ու դադարեցնել շահագործումը։ Այլևս դրա կարիքը չկա։ Խնդրին մոտ մեկ շաբաթվա ընթացքում լուծում կտրվի։

Ինչ վերաբերում է կոյուղաջրերին՝ դրանք հոսում էին վթարի պատճառով, թերությունները վերացվել են։ Իսկ մինչ այդ ջրմուղագործների խումբը ձեռքերը ծալած չի նստում։ Մելիք Ստեփանյան 20 հասցեում հերթական վթարն էր վերացնում։ Մոտ 25մ խողովակ է փոխվել։ Ինչի պատճառով էլ բնակիչները կարճ ժամանակով ջրազրկվել էին։



Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!