Վարդան Քոչարյանը Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Վարդան Քոչարյանը Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար


Վարդան Քոչարյանը Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար

 

Հեղինակ. Հեղինակ

 

Վարդան Քոչարյանը Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար

Հուլիսի 30-ից Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վարդան Քոչարյանը: Վերջինս 20 տարի որպես տնօրեն է աշխատել թիվ 2 երաժշտական դպրոցում: Այս ուսումնական տարին տնօրենի պաշտոնակատարը նոր հաստատությունում դիմավորել է՝ արդեն իսկ ծանրաբեռնված: Ասում է անելիքները շատ են,պատասխանատվությունը՝ մեծ:
" Կյանքիս լավագույն տարիները անցկացրել եմ թիվ 2 երաժշտական դպրոցում: Եվ եթե կարողացել եմ ինչ-որ չափով ինձ դրսևորեմ, որ նկատելի է եղել իշխանությունների կողմից ես այդ կոլեկտիվում եմ կատարել իմ աշխատանքը: Իհարկե, կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է, որ այսօր ես ստեղ եմ",ասումէ ղեկավարը:


Արվեստի պետական քոլեջը 95 ուսանող ունի այս պահին: 18 –ը այս տարի են ընդունվել: «Նախընտրելի բաժինը երիտասարդների շրջանում դիզայնն է: Սա ևս խնդիր է,-ասում է Վարդան Քոչարյանը : Վերջինիս խոսքով պետք է քայլեր ձեռնարկել երաժշտության կամ տարբեր գործիքների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ»,-ասում է:


«Դաշնամուրի, լարային,փողային և ժոգործիքների բաժիններում սվորողներ կան,-նշում է Վարդան Քոչարյանը: Առավելագույնը 3 կամ 5 հոգի,ոչ ավելին»:
Նշված գործիքներին տիրապետել ցանկացողներ ընդգրկելու գործում տնօրենի պաշտոնակատարը կարևորում է համագործակցությունը արվեստի և երաժշտական դպրոցների հետ:

Եվ,իհարկե,ինչպես մարզկենտրոնի մի շարք հաստատություններում, Արվեստի պետական քորեջում ևս շենքային պայմանները և ջեռուցումը հրատապ հարցերից են: Վարդան Քոչարյանին առավել շատ մտահոգում են անմխիթար կամ ընդհանրապես չգործող սանհանգույցների հարցը: «Անելիքների մեջ դրանց նորոգումը առաջնհերթերից է «,-ավելացրեց հաստատության ղեկավարը:


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031