Հայ հեծանվորդների հաջողությունը արտերկրում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայ հեծանվորդների հաջողությունը արտերկրում


Հայ հեծանվորդների հաջողությունը արտերկրում

 

Հեղինակ.

 

Հայ հեծանվորդների հաջողությունը արտերկրում


Հայաստանի սպորտի և երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները անցած շաբաթ հանդես են եկել Իրանում և Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ասիական լիգայի բաց առաջնությունում , 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, երրորդ տեղ է գրավել երևանցի Էդվարդ Մաթոսյանը (առաջին և երկրորդ տեղերին արժանացան համապատասխանաբար Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները):

Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող ելույթ է ունեցել վերը նշած մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը : Նա երրորդն էր հրապարակային ` երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում , որտեղ վարպետի նորմայից բավականին բարձր արդյունք ցույց տվեց : Շնորհալի երևանցին հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում, 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում, տանտիրոջից հետո, Հովհաննեսը գրավել է երկրորդ տեղը: Պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել Ռուսաստանի ներկայացուցիչը:

Վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանն ասաց , որ մայիսի 10 –ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Այն կրելու է ընտրական բնույթ : Լավագույն պատանիները իրավունք կստանան մասնակցելու Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին մեկնարկելիք պատանեկան օլիմպիական փառատոնին, իսկ միջին և ավագ տարիքի երիտասարդները Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում:

www.sport.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!