«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » «Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ


«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ

 

Հեղինակ. Հեղինակ

 

«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ


«Շանթ 2015» զորավարժություններ. ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ

«Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ընդգծեց, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այն հարցին, որ այս օրերին իրականանում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տարհանումներ:

«Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե,սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղահանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

http://www.tert.am/am/news/2015/09/04/shant-2015/1781321
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!