Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի շենքը դեռ կանգուն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի շենքը դեռ կանգուն է


Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի շենքը դեռ կանգուն է

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանի թիվ 7 հիմնական  դպրոցի շենքը դեռ կանգուն է

Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը սովորոկանի պես այս տարի էլ դռները բացեց աշակերտների առջև: Մինչդեռ ծնողների մեծ մասը կարծում էր, որ գալիք ուսումնական տարում ստիպված կլինեն երեխաներին ուղեկցել մեկ ուրիշ դպրոցի մասնաշենք: Որ թիվ 7 հիմնական դպրոցը պետք է քանդվի և վերակառուցվի, շատերն էին լսել:
" Այն որ շենքը պետք է քանդվի և նորը կառուցվի,փաստ է: Եվրասիական բանկի միջոցներով է նախատեսվում կատարել, գործնթացը դեռ շարունակվում է: Ամառային արձակուրդների օրերին քաղաքաշինության նախարարության և Եվրասիական բանկի ներրակայցուցիչները այցելեցին դպրոց:Ուսումնասիրեցին, որոշումը կայացվել է,մնում է փաստաթղթային գործընթացը ավարտվի:Թե երբ կսկվի ՝անորոշ է",-պարզաբանում է տնօրեն Կարինե Հովսեփյանը:


Կառավարության հուլիսի 23-ի նիստում գործադիրը հաստատել էր ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը: Մարզի մի շարք դպրոցներ այդ թվում Կապանի համար 7 հիմնականը սեյսմակայունության տեսանկյունից վատթար վիճակում են:
Կարինե Հովսեփյանը առաջին դասարանցիների թվի հեմամատական նվազումը նաև շենքի քանդման հեռանկարով է բացատրում:
"Առաջին դասարանցիները այս տարի 75 են: Մեր հաշվարկով ավելի շատ պետք է լիներ, բայց քանի որ դպրոցի վեկառուցման խնդիր կա, ծնողներից շատերը խուսափեցին բերել:Չգիտեին՝ որտեղ ենք տեղավորվելու",-ասում է պատասխանատուն:

Նախնական տվյալներով շենքի վերակառուցումը կտևի մեկ տարի: Նոր շենքում կկարողանան կրթվել թվով ավելի շատ աշակերտներ:
Մինչ կրթօջախի շենքը ավարտուն տեսք կստանա, երեխաները կհաճախեն այլ դպրոցներ:
" Սյունիքի մարզպետի հետ նախնական պայմանավորվել ենք. 6-րդ դպրոցի մի մասնաշենքը ազատ է,այնտեղ ենք տեղավորվելու հիմնականում տարրական դասարանների երեխաները: Մի մասն էլ ուրիշ դպրոցում դեռ վերջնական չենք խոսել այդ մասին",-ասում է Կարինե Հովսեփյանը:

Թիվ 7 հիմնական դպրոցում այս տարի կրթվում են ընդհանուր առմամբ 605 դպրոցականներ, նախորդի համեմատ ավելի շատ: Այդուհանդերձ տնօրեն Կարինե Հովսեփյանը աշակերտների թվի համեմատական նվազում է նկատում և մատնանշում պատճառները :
" Արտերկիր մեկնողներ կան, մի քիչ փոփոխություն եղավ զինվորական սպաների ընտանիքների տեղափոխման հետ: Կան, որ անգամ տարվա ընթացքում են դեռ կտեղափոխվեն:Բնական է թիվը նավզում է ամբողջ հանրապետությունում:Ցավալի է",-նշում է տնօրենը


Չնայած դպրոցի շենքի վերակառուցման օրն ու ամիսը հայտնի չեն, այնուամենայնիվ սա չխանգարեց գիտելիքի օրը սկսել ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով: Հատկապես ,որ լրացավ կրթօջախի 45-ամյակը:


Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!